17:10 24.06.2021
Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում հայտնել են կորոնավիրուսի «Դելտա պլյուս» շտամով հիվանդացած մարդու մահվան մասին, որն այս շտամից մահվան առաջին դեպքն է: Այս տարբերակը լայնորեն տարածված «դելտա» (B.1.617.2) շտամի մուտացիան է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում հայտնաբերել է «Դելտա պլյուս» շտամով վարակման շուրջ 40 դեպք:
«Պետք է նշել, որ հինգ մարդուց չորսը, որոնց նմուշները դրական են ճանաչվել «Դելտա պլյուս» տարբերակի համար, պատվաստանյութ են ստացել և այժմ առողջ են: Սակայն այն հիվանդը, որը չի ներկայացել պատրաստման, մահացել է վիրուսից: Ահա թե ինչու մենք բոլորին կոչ ենք անում գալ պատվաստման»,- լրագրողներին հայտնել է նահանգի նախարար Վիշվաս Սարանգը:
Ինչպես հաղորդել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, նոր շտամով վարակված կինը մահացել է մայիսի 23-ին, «Դելտա պլյուս»-ով նրա հիվանդանալու մասին հայտնի է դարձել հետազոտություններ անցկացնելուց հետո:
Նա նշել է, որ մահացածի ամուսնու մոտ ավելի վաղ եղել է COVID-19-ի դրական արդյունք, և ավելի ուշ նա ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինները, իսկ մահացածը կորոնավիրուսի դեմ պատվաստում չէր ստացել: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է մնում կորոնավիրուսով հիվանդանալու հայտնաբերված դեպքերի թվով:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից ի վեր, երբ երկրում սկսվել է կորոնավիրուսի համավարակը, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը Հնդկաստանում գերազանցել է 30 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 29 միլիոն մարդ, մահացել է 391 հազարից ավելին, իսկ բուժում ստացողների թիվը նվազել է մինչև 627 հազար:
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS23:05 26.11.2024
Իսրայելական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութի կենտրոնին․ կան զոհեր և վիրավորներԱռնվազն երեք մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում են հանրապետության ԱՆ ԱԻ կենտրոնից։ Նախկինում տվյալներ էին տրամադրվել մեկ զոհի մասին։ Վիրավորների թիվը 6-ից հասել է 13-ի։ Պայթյուններ են եղել այն շենքերում, որոնց վրա հրթիռներ են արձակվել, պայթյունները գրանցվել են Բարբուր, Մազրաա, Համրա թաղամասերում, ինչպես նաև […] ...
23:00 26.11.2024
Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքինԴադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցվել է ուդի համայնքին: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները՝ չհիշատակելով ինֆորմացիայի աղբյուրը: Կարո՞ղ ենք տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...
22:55 26.11.2024
Նեյմարը յուրաքանչյուր խաղից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար 200 հազար եվրո է ստացելԱնգլիական «Քրիսթալ Փելասի» նախկին կիսապաշտպան Լյուիս Բրայոնը բացահայտել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` ՊՍԺ-ի հետ պայմանագրի արտասովոր կետ, հայտնում է Give me Sport-ը: Բրայոնի խոսքերով` ՊՍԺ-ի աշխատակցից ինքը տեղեկացել է, որ աստղային ֆուտբոլիստը խաղերից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին ծափահարելու և շնորհակալություն հայտնելու համար յուրաքանչյուր անգամ փարիզյան ակումբից 200 հազար եվրո բոնուս է ստացել: 32-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի […] ...
22:50 26.11.2024
Եթե «Հըզբոլլահը» փորձի վերսկսել ահաբեկչական գոծողությունները՝ մենք կհարձակվենք․ ՆեթանյահուԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ հեռուստաուղերձում ասել է, որ որոշել է Լիբանանում հրադադարի պլանը ներկայացնել երկրի ռազմաքաղաքական կաբինետի քննարկմանը։ Նրա գործողությունների ժամկետները որոշվելու են իրադարձությունների զարգացմամբ, Իսրայելը իրեն իրավունք է վերապահում գործելու լիակատար ազատություն «Հեզբոլլահի» կազմավորումների կողմից հարձակումների դեպքում: «Այսօր երեկոյան ես կաբինետին եմ ներկայացնում Լիբանանում հրադադարի ծրագիր: Այս զինադադարի տևողությունը կորոշվի հետագա զարգացումներով: Միացյալ […] ...
22:45 26.11.2024
ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանը պետք է ազդի Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի հարաբերությունների վրաՄիացյալ Նահանգները կարծում է, որ Չինաստանը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի վրա՝ իբր հյուսիսկորեացի զինվորներ Ռուսաստանի տարածք ուղարկելու մեղադրանքների ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Իտալիայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք որոշ ժամանակ աշխատել ենք միասին՝ մեծացնելու ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով: […] ...
22:36 26.11.2024
Իսրայելի հյուսիսային շրջանների տեղական իշխանությունները դեմ են «Հըզբոլլահի» հետ զինադադարինԻսրայելի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի իշխանությունները դժգոհություն են հայտնել Իսրայելի և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման միջև հնարավոր զինադադարի կապակցությամբ, երեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: «Մի՛ մտեք այս ամոթալի համաձայնագրի մեջ: Սա տխուր համաձայնություն է, համաձայնություն Իսրայելի կառավարության կապիտուլյացիայի մասին «Հըզբոլլահին», – Channel 13-ին ասել է երկրի ամենահյուսիսային Մետուլա քաղաքի վարչակազմի ղեկավար Դեյվիդ Ազուլեյը: Ազուլայի […] ...