19:23 24.06.2021
Ախուրյանի տարածաշրջանի մոտ 10 գյուղերի տնտեսությունները մի քանի հազար հեկտար ցանքատարածքները ոռոգելու հնարավորություն չունեն: Պատճառը Կառնուտի ջրամբարում կուտակված ջրային պաշարի երեք անգամ պակաս ծավալն է: Ալփի լճից Կառնուտի ջրամբար օրվա ընթացքում ոռոգման նպատակով ջուր գրեթե չի հասնում: Ուժեղ քամիների ու չորային եղանակների պատճառով դաշտերի հացահատիկի բերքը դեռ չհասած՝ դեղնել է, բայց բերքահավաքին դեռ երկու ամիս ժամանակ կա։ Երկու ամիս է՝ հողագործները ցանքերը ոռոգել չեն կարողանում, իսկ հողը ճաքել ու քարացել է։
«Էս ամսին, էս դաշտի վիճակը էսպես չպտի էղներ, մեկ ամիս հետո հաց չի էղնի ստեղ, քամին մի կողմից, ջուր չեղնելն էլ՝ մյուս․․․ Չորցե կթափի, ծխախոտով կվախենաս դաշտին մոտիկ գաս, պաժառ կընկնի»,- ասում է հողագործներից մեկը։
Ախուրյանի տարածաշրջանի հեկտարներով ցանքատարածքները զբաղեցնում են ոչ միայն հացահատիկային մշակաբույսերը, բարձրակարգ այս հողերում ամենաշատ կարտոֆիլն է մշակվում։ Անջրդի են մնացել նաև կարտոֆիլի, բանջարաբոստանային այլ մշակաբույսերի հարյուրավոր հեկտար ցանքատարածքներ:
«Կարտոֆիլ ունիմ հեկտար ու հազար մետր, ջրել եմ մոտ 5000 մետրը, 6000 մետրը ջրելու համար 10 օր առաջ ջուր եմ ուզե, բայց չեն տվել։ Հերթ է, ընձնից առաջ շատ մարդ կա հերթի մեջ, ստիպված պտի սպասեմ ու համբերեմ»,- դժգոհում է կառնուտցի հողագործը։
Ոռոգման ջուրը մյուս գյուղերից ջրամբարի կողքին գտնվող Կառնուտ գյուղ է հասնում միայն գիշերային ժամերին, այդ ընթացքում էլի դաշտերը ոռոգել չեն հասցնում, ջրի հերթ է, ինչի պատճառով իրար մեջ կռիվներն անպակաս են։
«Ահավոր վիճակ է․ ես, կոպիտ ասած, մարդկանց կխաբեմ, էս մարդիկ էլ ընձնից կնեղվին, ջուր կուզեն սաղ օրը, բայց ջուր չկա, որ ես ցերեկները տամ գյուղացիներին»,- նշում է «Շիրակ» ՋՕ Կառնուտի 4-րդ տեղամասի ջրբաշխ Սարգիս Գրիգորյանը։
Այս պահին Կառնուտի ջրամբարում մոտ 5,5 միլիոն խորանարդ մետր ջուր կա կուտակված, ինչը ոռոգման ամբողջ սեզոնի համար բավարար չէ։ Ջրամբարում եղած ջրի պաշարը նախատեսվածից պակաս է եռակի։ 24 միլիոն խմ տարողության ջրամբարում ոռոգման սեզոնին հասցնում էին մշտապես կուտակել մինչև 11 միլիոն խմ ջուր։ Իսկ ջրամբարը հիմնականում սնուցվում է Արփի լճից։
«Ցերեկվա ժամերին Շիրկանալի տակի գյուղերն են ոռոգում դաշտերը, գիշերային ժամերին ջուրը կուտակվում է Կառնուտի ջրամբարում։ Հայտ ունենք՝ 5000 լիտր վայրկյանում ջուր է բաց թողնվում Արփի լճից»,- հավաստիացնում է «Շիրակ» ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։
«Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուն հավելում է նաև, որ ոռոգման սեզոնի մեկնարկից առաջ բավարար ջրային պաշար չկուտակելու պատճառը ջրամբարի պատվարի վնասվածքն է։ Իսկ գյուղացիների բացատրություններն այլ են, որ Կառնուտի ջրամբարում ջուր կուտակելու փոխարեն Արփի լճից բաց թողնված ջուրը հատկացվել է հէկերից մեկին։ «Շիրակ» ՋՕ-ի պատասխանատուն հավաստիացնում է, որ հիմա հէկը ջուր չի ստանում:
«Ընդամենը մի հէկ է՝ Լենհէկը, որն, ըստ օրենքի, պայմանագրի իրավունք ունի աշխատելու ոռոգման սեզոնից հետո, այս պահին կանգնած է հէկը, ոչ մի խնդիր չկա, էս պահին հէկը ջուր չի վերցնում»,- նշում է ընկերության պատասխանատուն։
ՋՕՄ-ի պատասխանատուն խոստացավ գյուղացիներին մի քանի օրից ոռոգման ջուր բաշխել, բայց և նշեց՝ չորային եղանակները եթե շարունակվեն, խնդիրներ էլի կունենան: «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության հաշվեկշռում են նաև Վարդաքարի ու Սառնաղբյուրի ջրամբարները, որոնցում բավարար ծավալի ջուր կա հողագործների պահանջարկը լրացնելու համար։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում10:40 24.11.2024
Հրդեհ ավտոտնակումՆոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...
10:20 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններ ենՌումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...
10:00 24.11.2024
Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկանՆոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...
09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...
00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...