Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս կա. Հայկ Չոբանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+7.95 oC

Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս կա. Հայկ Չոբանյան

18:53 23.06.2021

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պակաս կա: Այսօր Գյումրիում հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: Նա միասնական գրասենյակների ձևավորումը ևս երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառման արդյունքն է համարում:

Մեր ոլորտում ամենամեծ խնդիրը մասնագետների խնդիրն է և այստեղ ունենք 3 կարևոր ուղղություն, որոնցից առաջինը կրթականն է։ Պետք է պատրաստել, վերապատրաստել շատ մասնագետների։ Այսօր ոլորտում ունենք ընդամենը 20 հազար մասնագետ, որը չնչին թիվ է այն կարիքներին, պահանջարկին, որոնք այսօր կան,- ասել է Հայկ Չոբանյանը:

ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ տեխնոլոգիաները կիրառվում են նաև ռազմարդյունաբերությունում: Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ-ում կան նախկինում գործող և նոր ներգրավված ընկերություններ, որոնք ՀՀ անվտանգությունն ապահովելու համար  մեծ  աշխատանք են կատարում ռազմարդյունաբերության ոլորտում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

17:54 26.11.2024

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

Ողջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...

BACK_TO_TOP