Գյումրիի ժողգործիքների նվագախմբի անդամները մտավախություն ունեն, որ կարող են հայտնվել դրսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրիի ժողգործիքների նվագախմբի անդամները մտավախություն ունեն, որ կարող են հայտնվել դրսում

13:36 10.07.2018

Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի տարածքը պատրաստվում են օտարել առանց նոր շենքի առաջարկի: 1986 թվականին ստեղծված նվագախումբը 30 տարի է՝ գործում է տնակներում: Երկու տարի առաջ այդ նույն տարածքը տնակներով 30 տարով անվարձահատույց օգտագործման է տրվել նվագախմբին: Հիմա առանց ժողգործիքների նվագախմբի գիտության ու համաձայնության նվագախմբին տեղափոխություն է սպառնում:

Գյումրիի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է նվագախմբի ու կից տարածքը Օյունջյան բարեգործական հիմնադրամին տրամադրելու նախագիծը՝ համերգասրահ կառուցելու նպատակով, որի մասին երաժիշտներն իրազեկում չեն ստացել:

«Անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ, կարելի էր ավագանու որոշման մասին տեղեկացնել, եթե մենք ֆեյսբուքյան էջը չբացեինք, ավագանու օրակարգը չկարդայինք, չէինք իմանա և մյուս օրը կգայինք, որ տնակը քանդում են»,- ասել է Գյումրիի պետական ժողգործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ջեմմա Քաղցրիկյանը:

Տարածքի օտարման մասին կա նախագիծ, բայց չկա հստակ առաջարկ, թե ուր է գնալու ժողգործիքների նվագախումբը: Բարեգործական հիմնադրամի հետ համաձայնության է եկել Շիրակի մարզպետը: Բարերարը պարտավորվել է նոր շենքով ապահովել երաժիշտներին: Առաջարկվող շինությունը, սակայն, ավելի ուշ պարզ է դարձել, որ վաճառված է:

«Մարդիկ մտավախություն ունեն, որ ավագանու որոշումից հետո դրսում են մնալու, որպեսզի նրանց մոտ այդ մտավախությունը չլինի, ավագանու նիստին ներկա է լինելու մարզպետի տեղակալը, համապատասխան փաստաթուղթ է ձևակերպվելու, որ տարածքը տրամադրվի հիմնադրամին ու այնքան ժամանակ շինաշխատանքներ չեն արվելու, մինչև նվագախումբը չտեղափոխվի մեկ այլ շենք»,- նշել է Շիրակի մարզպետը:

Տարածքը Օյունջյան բարեգործական հիմնադրամին տրամադրելու նախագծում փոփոխություններն այս իրավիճակում անխուսափելի են, իսկ նվագախմբի համար հիմա կարևոր է, թե որտեղ ու ինչ տարածք կառաջարկվի իրենց, որը պետք է, որ լինի ավելի լավը, քան տնակայինը, որտեղից իրենց վտարում է սպառնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP