18:35 19.06.2021
Թիվ 31 ընտրատարածքը ընդգրկում է միայն Գյումրիից տեղամասեր։ Տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի տրամադրած ցուցակով տեղամասային հանձնաժողովի նախագահները շրջում ու ստանում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեխնիկական սարքերն ու այն պարագաները, որոնք անհրաժեշտ են տեղամասերը կահավորելու համար։
Տեսախցիկները մեկ օր առաջ են տեղադրվել տեղամասերում, դրանց սարքին լինել- չլինելու հարցում համոզվելու համար առցանց հավելվածն է տարածքային հանձնաժողովի ներկայացուցիչը տեղամասերի նախագահներին ներկայացնում, յուրաքանչյուր տեղամասի համար առանձին հավելված է գործում։
Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցում կգործի 31/45 ընտրատեղամասը։ Գույքն ու բոլոր անհրաժեշտ իրերն արդեն ստացել են։ Տեղամասը 1900 ընտրող ունի, ըստ ընտրողների թվի էլ քվեախցիկներն են հատկացվել, դրանք այս տեղամասում երեքն են, այդքան էլ մատնահետքի սարք են ստացել։
Համամասնական ընտրակարգով ընթացող արտահերթ ընտրություններում քվեարկության կարգն է փոխվել։ Քվեաթերթիկներում գրիչով նշումներ չեն արվի, քվեախցիկներում բացառվելու են գրիչները։ Այս մասին նաև ընտրողներին կհուշեն, կիրազեկեն հուշաթերթիկները։
Մեկ այլ նորություն էլ վերաբերում է համավարակի կանոնների պահպանմանը։ Ախտահանիչ լուծույթներ ու դիմակներ են ստացել, բոլորը դրվելու են առանձին սեղանին։ Ընդհանուր առմամբ քվեարկության ընթացքին վերաբերող հիշեցման թերթիկները, բուկլետները փակցված են տեղամասի և՛ ներսի, և՛ դրսի պատերին։
Շիրակի մարզում վաղը , հունիսի 20-ին կբացվեն 220 ընտրատեղամասեր, որոնց կահավորումներն ավարտելուց հետո, հանձնաժողովները նիստ են գումարել, բոլոր անդամներին տրամադրվել են իրենց անհատական կնիքներն ու նախագահի առանձին կնիքը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...