17:42 19.06.2021
Սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը Հանրապետությունում ներդրվեց 2019 թվականից ։Պիլոտային ծրագրում նախ ընդգրկվեցին մայրաքաղաքի երեք կլինիկաները։Արդյունքները գոհացուցից էին, անցած երկու տարիների ընթացքում բժիշկներին հաջողվեց փրկել սուր իշեմիկ ինսուլտի ախտանշաններով բուժհաստատություններ դիմած մոտ 1000 քաղաքացու կյանք։
«Հայաստանում ինսուլտը հանդիսանում է մահվան հանգեցնող հիվանդություններից երկրորդը, շատ լուրջ հիվանդության հետ մենք գործ ունենք, երկրորդ կարևոր ու վատ ցուցանիշը այն է, որ ինսուլտը հանդիսանում է հաշմանդամության առաջին պատճառը մեր երկրում։ Եթե թվերով խոսենք, նախկինում, երբ այս ծրագիրը չէր ներդրվել, Հայաստանում ինսուլտից մահացությունը կազմում էր մոտ 30%, այսինքն՝ 10 հիվանդներից երեքը մահանում էին, բայց այն կենտրոններում, որտեղ իրականացվեց ծրագիրը, մահացության ցուցանիշը նվազեց մինչև 12% »,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է նյարդաբան Ժորա Բաղդասարյանը։
Պետպատվերով` լիովին անվճար, հիվանդներն անցնում են լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտությունները, մասնավորապես, համակարգչային տոմոգրաֆիա և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Անհրաժեշտ է հետազոտությունները անցկացնել ինսուլտի ախտանշանների հայտնաբերումից հետո չորս ու կես ժամվա ընթացքում, դրանից հետո բուժման նորագույն մեթոդները կարող են լինել անարդյունավետ։ Մասնագետներն առաջարկում են երկու մեթոդ, որոնք համարվում են թանկարժեք ։
«Բուժման տարբեր ձևեր կան, մի դեպքում հատուկ դեղ է ներարկվում, որն ունի տրոմբները քայքայելու հատկություն, և այդ դեղը արյան հոսքով հասնում է ուղեղի խցանված անոթին, քայքայում է տրոմբը և խցանը բացվում է։Սա կոչվում է տրոմբոլիտիկ բուժում, որի համար պետությունը հատկացնում է 1,5 միլիոն դրամ գումար, իսկ երկրորդ մեթոդը, դա վիրահատականն է, որի համար տրամադրվում է 2,5-3,8 միլիոն դրամ»,-ասում է նյարդաբանը։
Պետական ծրագիրը մարզերից առաջինը իրականացվում է Շիրակի մարզում։ Գյումրի ԲԿ-ում կբացվի առանձին բաժանմունք, որտեղ էլ կհոսպիտալացվեն սուր ինսուլտով հիվանդները, տեղում կկատարվեն վիրահատություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ։
«Սկիզբը կիրականացնենք Էրեբունի ԲԿ-ի հետ համատեղ՝ ներգրավելով իրենց մասնագետներին, հետագայում արդեն մեր մասնագետները կշարունակեն աշխատանքը։ Ծրագրի հետ մեր կենտրոնը ոչ մի խնդիր չունի, տեխնիկապես հագեցած է։ Մենք նախկինում մեր հիվանդներին ստիպված ուղարկում էինք մայրաքաղաք, բայց հիմա կխնայենք այդ ժամանակը և հենց տեղում բուժօգնություն կցուցաբերենք ծանր հիվանդներին ու կկանխենք մահացության ռիսկը»,- SHANTNEWS.am-ի հետ զույցում նշել է Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում10:40 24.11.2024
Հրդեհ ավտոտնակումՆոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...
10:20 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններ ենՌումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...
10:00 24.11.2024
Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկանՆոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...
09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...
00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...