Կառավարությունը հավանություն չտվեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկած օրենքի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Կառավարությունը հավանություն չտվեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկած օրենքի նախագծին

12:20 10.07.2018

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը զեկուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկված ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որում առաջարկվում է աշխատանքի էական պայմանները փոփոխելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման, աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված առանձին հիմք:

«Օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին  մասով պայմանավորված՝ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, անհրաժեշտությունից ելնելով, գործատուն նախաձեռնում է աշխատողի աշխատանքի էական պայմանների փոփոխություն, այլ ոչ թե աշխատանքային պայմանագրի լուծում: Եվ այդ մասին նախապես ծանուցում է աշխատողին նոր պայմաններում աշխատելու և դրա հիման վրա աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոխություն իրականացնելու համար: Այս պարագայում աշխատանքային պայմանագրի լուծումը պայմանավորվորում է նոր աշխատանքային  պայմանագրում աշխատողի անհամաձայնության հանգամանքով, այլ ոչ թե գործատուի նախաձեռնությամբ»,- զեկուցեց Մանե Թանդիլյանը:

Նշվածից բացի, երբ գործատուն, որևէ պատճառներից ելնելով, առաջարկում է փոխել աշխատանքի էական պայմանները, գործող օրենսդրությամբ աշխատողին առաջարկվում են գրեթե այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք նախատեսված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի համար.

«Մասնավորապես նախատեսված է աշխատանքի էական պայմանների փոփոխության դեպքում աշխատողին  նախապես ծանուցելու, այդ ծանուցման ժամկետները խախտելու դեպքում տուժանք վճարելու, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու պահանջ: Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա: Օրինակ, գործատուն ունենալով բավարար հնարավորություն և ցանկություն՝ բարձրացնելու աշխատողի աշխատավարձը, կարող է զերծ մնալ նման գործողություններ իրականացնելուց՝ նկատի ունենալով, որ եթե կազմակերպությունում որևէ փոփոխություն տեղի ունենա էական պայմանների ծավալների, տնտեսական կամ տեխնոլոգիական, ապա այդ պայմաններում նա չի կարողանա կատարել գործողություններ, հետևաբար, նպատակահարմար չի գտնի բարելավել աշխատողի աշխատանքի էական պայմանները»,- զեկույցում ասաց Մանե Թանդիլյանը և հավելեց, որ նման պայմաններում գործատուները ընդհուպ կարող են ճկունություն դրսևորելու նպատակով չգրանցել իրենց աշխատողներին, ինչը հետագայում խնդիրներ կառաջացինի:

Մանե Թանդիլյանն իր զեկույցի վերջում նշեց, որ, հաշվի առնելով հանգամանքները, Աշխատանքային օրենսգրքի տվյալ կետերի փոփոխության կարիք չկա:

Կառավարությունը հավանություն չտվեց «Ծառուկյան» խմբակցության  պատգամավորների առաջարկած Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP