19:40 18.06.2021
Հունիսի 14-ից Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ: Առաջնությունում գյումրեցի 17-ամյա Անդրանիկ Ավետիսյանը չեմպիոն է դարձել։ 4 գոտեմարտ է անցկացրել և առավելագույն միավորներ վաստակել: Կիսաեզրափակիչ փուլում ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի դեմ մրցապայքարում, իսկ եզրափակչում հաղթել է Վրաստանը ներկայացնող մարզիկին։ Եվրոպայի պատանեկան առաջնության 17-ամյա չեմպիոնին հայրենի քաղաքում դիմավորեցին եռագույններով, դափնեպսակով ու առաջնությանը Անդրանիկի հակառակորդ ըմբիշների նկատմամբ տարած հաղթանակների լուսանկարներով։
Մինչ այս, 2 տարի առաջ Անդրանիկը Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն է դարձել։ Հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Անդրանիկ Ավետիսյանը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի երկրորդ կուրսում է սովորում։ Ըմբշամարտով զբաղվում է 5 տարեկանից։
«Համառ բնավորության տեր պատանի է։ Մեկ տարի առաջ համավարակի սահմանափակումները թույլ չեն տվել լիարժեք մարզվել, իսկ այս տարի օր ու գիշեր մարզվել է Եվրոպայի պատանիների առաջնությանը Հայաստանը պատվով ներկայացնելու համար»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է մարզիչը՝ Հակոբ Ավետիսյանը։
Ըմբիշների ու երկրպագուների շարքերում եռագույնը ծածանող փոքրիկ տղան Դավիթն է՝ Անդրանիկի եղբայրը, չեմպիոն եղբոր մեդալը հպարտությամբ է կրում։ Բազկի ուժն է ցույց տալիս ու խոսում իր սպորտային երազանքների մասին։
Անդրանիկից բացի, ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ևս 8 մարզիկ է ներկայացնում: Նրանց մրցելույթները կայանալու են այսօր և վաղը:
Նոյեմբերին կայանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Անդրանիկ Ավետիսյանը ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում տարած հաղթանակով նաև աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր է նվաճել:
Տոկիոյի Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն գյումրեցի 3 մարզիկները՝ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և Հովհաննես Բաչկովը։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...