Էրդողանը խոսել է ՌԴ-ի կողմից Զանգեզուրի միջանցքին չխոչընդոտելու և Ադրբեջանում ռազմաբազա կառուցելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Էրդողանը խոսել է ՌԴ-ի կողմից Զանգեզուրի միջանցքին չխոչընդոտելու և Ադրբեջանում ռազմաբազա կառուցելու մասին

16:40 17.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրական է համարում Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղում Զանգեզուրի միջանցք ստեղծելու նախագծի վերաբերյալ և Մոսկվայի կողմից դրան խոչընդոտելու մտադրություն չի տեսնում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանը լրագրողներին ասել է Ադրբեջանից վերադառնալուն պես:

«Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի նախագիծը և աջակցում ենք դրան: Ես չեմ գտնում, որ Ռուսաստանը կարող է որևէ տարաձայնություն ունենալ այս առնչությամբ կամ մտադրություն ունենալ հետաձգել դրա իրականացումը: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ բարյացակամ է տրամադրված միջանցքի հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նշել է, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է ծրագրում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

«Շուտով ես նույնպես կհանդիպեմ Պուտինի հետ»,- հայտնել է Թուրքիայի նախագահը:

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը դեռ չի հայտարարել նման հանդիպման պլանների մասին:

«Կա մեկ ասպեկտ. այժմ մենք սահմանափակվում ենք (Ղարաբաղում զինադադարի մասին) համաձայնագրի հնգամյա ժամկետով: Եվ մենք կցանկանայինք իրականացնել տվյալ նախագիծը այս հնգամյա համաձայնագրի շրջանակներում»,- ասել է Էրդողանը։

Նա կրկին հիշեցրել է Անկարայի և Բաքվի նախաձեռնության մասին՝ ստեղծել Ղարաբաղի հարցով վեցակողմ հարթակ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ։

«Այս համատեքստում առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Սակայն մենք ուզում ենք, որ Վրաստանը և Հայաստանը նույնպես միանան»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նա նշել է, որ Վրաստանի կողմից դրական վերաբերմունք կա ծրագրին մասնակցելու վերաբերյալ:

Գործակալությունը հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցի ժամանակ Էրդողանը նաև չի բացառել, որ Շուշիում Ադրբեջանի հետ ստորագրված հայտարարության շրջանակներում կարող է խոսք գնալ ադրբեջանական տարածքում Թուրքիայի ռազմաբազայի ստեղծման մասին։

«Դա (բազայի ստեղծման տարբերակը) դուրս չի գալիս (հռչակագրի) դրույթներից: Այս հարցի զարգացումը հնարավոր է: Այս թեման կարող է իր զարգացումը ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում նույնպես դա կարող է իրականացվել իր ձևով»,- ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հավանականության վերաբերյալ հարցին:

Էրդողանը հունիսի 15-16-ին պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում, որտեղ բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ, իսկ Շուշիում երկու նախագահները ստորագրել են հայտարարություն դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, որով պայմանավորվել են պարբերաբար անցկացնել երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր, համակարգել իրենց զինված ուժերի գործողությունները և օգնել միմյանց անվտանգության կամ ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

11:13 25.11.2024

Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

11:05 25.11.2024

Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել

Գերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

BACK_TO_TOP