Covid-19-ի հաստատված դեպքերի կտրուկ նզավում, փոխարենը՝ պատվաստվողների թվի ավելացում Շիրակի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Covid-19-ի հաստատված դեպքերի կտրուկ նզավում, փոխարենը՝ պատվաստվողների թվի ավելացում Շիրակի մարզում

19:58 17.06.2021

Շիրակի մարզում ապրիլի վերջին  մինչև 45 տոկոս կորոնավիրուսի հաստատված դեպքեր էին լինում, վերջին 10-ն օրերին պատկերը կտրուկ փոխվել է: Համաճարակաբաններն ու իմունաբանները հիվանդության նահանջի հիմնական արդյունքը շեշտում են, որ պատվաստումներն են, որոնք Շիրակի մարզում ընթանում են ապրիլի կեսից, և մասնագետներն հաստատում են, որ պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումն արդեն իմունային համակարգ է ձևավորում։

«Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ բաժանմունքը շարունակում է գործել, որտեղ այս պահին հիվանդներ չունեն։ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում բուժում ստացողները խրոնիկ հիվանդներն են՝ սիրտ-թոքային անբավարարությամբ, զարկերակային ճնշումով։ Հոսպիտալացված են նաև թոքաբորբով հիվանդներ՝ Covid-ի բացասական թեստով։ Այն հիվանդներն են, որոնք տնային պայմաններում են բուժում ստացել, չեն հոսպիտալացվել տրիաժ և պրոֆիլավորված բաժանմունքների Covid հիվանդներով ծանրաբեռնված լինելու պատճառով։

Վիրուսի կասկածելի ախտանշաններով դիմելիության նվազում կա նաև առաջնային բուժօղակներում: Մեկ ամիս առաջ պոլիկլինիկաներում կատարված թեստավորումների մեծ մասը դրական ելքով էր։ Հիմա պակասել է թեստավորումների քանակը, հետևաբար նաև դրական արձանագրվող դեպքերը: Տնային պայմաններում մեկուսացած և բուժում ստացողները ևս քիչ են: Հիվանդության, ըստ մասնագետների,  ժամանակավոր նահանջ է, վիրուսներին բնորոշ աշնանային սրացումների սեզոնը դեռ առջևում է։

«Շիրակի մարզում 3762 անձ արդեն պատվաստվել է, սա բարձր ցուցանիշ է, նրանցից 552 բուժաշխատողներ են։ Հիմա երկրորդ փուլն է պատվաստման ու ասեմ, որ առաջին դեղաչափը 65 տոկոս հակամարմին է ապահովում»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՎԿԱԿ «ՇԻՐԱԿ» Մասնաճյուղի տնօրենի տեղակալ՝ Արմինե Անդրյանը։

Ամենօրյա հերթապահությունը շարունակվում է նաև Գյումրիի կենտրոնական հրապարակում: Պատվաստումների շարժական կայանն աշխատում է նույն տեղում, նույն անփոփոխ գրաֆիկով: Մարզում 6 ամիսների ընթացքում Covid-19-ով վարակված հիվանդների թիվը 3115 է, հունիսի կեսերին հաստատված դեպքերի թիվը 31-ն է, իսկ հոսպիտալացումները կատարվում են մայրաքաղաքի կլինիկաներում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP