12:29 01.02.2018
Տվյալների պաշտպանությունը օրեցօր ավելի կարևոր է դառնում: Որքանո՞վ են Հայաստանում պաշտպանված անձնական տվյալները և ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան:
Թեման այսօր կրկին բարձրաձայնվել է: ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը նշել է, որ ՀՀ-ում էական փոփոխություն նկատվեց 2015-ին, երբ ընդունվեց նոր օրենք: Այն, ի տարբերություն նախորդի, 2002-ին ընդունված անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքի, սահմանում է նաև անձնական տվյալների մշակման պաշտպանման սկզբունքները: Օրենքն ընդունվել է՝ միջազգային փորձը հաշվի առնելով:
«Նոր օրենքը նոր մեխանիզմ է, նոր ինստիտուտ է և բազմաթիվ լիազորություններ ունի գործակալությունը: Նախկինում չկար մարմին, որը պետական հոգածություն դրսևորեր անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նաև մեկ այլ գործառույթ ունի՝ անձնական տվյալների վերաբերյալ լավագույն փորձի ուսումնասիրում և խորհրդատվության տրամադրում», – ասաց Գևորգ Հայրապետյանը:
Գործակալությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է նաև ուսուցում՝ հրապարակում է տեղեկատվական նյութեր, դրա շրջանակում նաև զարգացնում է «փափուկ իրավունքը»՝ ուղեցույցերի կամ խորդրդատվական որոշումերի միջոցով: Հրապարակում է ուղեցույցեր, որոնք պարզաբանում են, թե ինչպես պետք է լուսանկարահանում իրականացնել, ինչպես երեխաների անձնական տվյալները պաշտպանել կամ ինչպեես տվյալներն ավելի պաշտպանված դարձնել համացանցում և այլն:
«Օրենքն արդեն հունի մեջ է մտնում: Անցած տարի, երբ օրենքը նոր էր, 11 վարույթ կար ընդամենը: 2017-ին վարույթները կրկնապատկվել էին: Դիմողները, անհանգստացողները այսօր ավելի շատ են, քան խախտումները: Դրանք քչանում են, դաշտը գնալով կարգավորվում է: Նախորդ տարի իրականացված սոցհարցման հիման վրա 50-60% անտարբեր էին իրենց անձնական տվյալների նկատմամբ, հիմա ավելի ուշադիր են», – նշեց Գևորգ Հայրապետյանը:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...