12:40 01.02.2018
«Շանթ» ՀԸ-ում՝ Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը խոսել է այն մասին, թե ինչու են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակ»-ում հայ գործարարների անուններ հայտնվել:
«Այս պատժամիջոցների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պատժամիջոցները ոչ միայն թիրախի տակ են վերցնում այն մարդկանց, ովքեր Պուտինի շրջապատն են կազմում կամ նրա քաղաքականությունն են իրականացնում, այլ նաև այն անձինք, ովքեր կհամագործակցեն, գործարքների կգնան նշված շրջանակի հետ»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:
Արամ Աբրահամյանի հիշեցմանը, թե հայտնի արտահայտություն կա՝ երբ մեղավոր են բոլորն, ապա ոչ ոք մեղավոր չէ կամ արդյո՞ք Դմիտրի Պեսկովն ու Սամվել Կարապետյանը նույն կերպ կարող են ընկնել պատժամիջոցների տակ, Սաֆարյանն արձագանքել է
«Մենք դեռ ամբողջությամբ չենք պատկերացնում այս պատժամիջոցների, մեխանիզմի ազդեցության ծավալները»
Քաղաքական վերլուծաբանը դժվարացել է հստակ ասել, որ բոլոր 210 հոգու դեմ էլ պատժամիջոցները կկիրառվեն:
«Այս պահին հստակեցում չի մտցվել, բոլոր դեպքերում Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս ցանկը՝ նշելով, որ սրան հաջորդելու է կոնկրետ պատժամիջոցների կիրառման հաստակեցումը: Ինչը, թերևս, որոշում է կառավարությունը»:
Սաֆարյանի հիշեցմամբ, մինչ մենք դեկտեմբերին զբաղված էինք ամանորյա աժիոտաժով, ԱՄՆ-ում ընդունվեց ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը: Այն, ինչ լինում է այսօր, ըստ քաղաքական վերլուծաբանի, իրենից ներկայացնում է այդ ռազմավարության իրականացման սկիզբ:
«Եթե ԱՄն նախագահի կողմից վավերացված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ իրենց համար մարտահրավեր է, որ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են մաշեցնել ԱՄՆ հեղինակությունը, բարեկեցությունը, արժեքները, որոնց վրա խարսխված է գլոբալ աշխարհակարգը և ազատ առևտուրը, բնականաբար նրանք թիրախի տակ են վերցնում այն անձնանց և այն կազմակերպություններին, որոնք առնչություն ունեն իրականացնողների հետ: Պատժամիցները միայն, օրինակ, Ռւկրաինայի տարածքում իրականացրած գործողությունների արդյունք չեն, դրանք հավասարապես վերաբերում են նաև Հայաստանին, քանի որ ԱՄՆ խոսում է աշխարհով մեկ իր ազդեցությունը նշված գործիքներով թուլացնելու մասին: Եվ դրա մեջ կարող է մտնել թե հետխորհրդային տարածքը և թե աշխարհի ցանկացած կետ, որտեղ այդ ընկերությունները գործունեություն են ծավալում», – հավելել է Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք նաև, որ ԱՄն ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակում ընդգրծված են 114 խոշոր պաշտոնյաների և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև 96 գործարարներ։ Հայազգի գործարարներից նշված են Սամվել Կարապետյանի, Դանիիլ Խաչատուրովի, Սերգեյ Գալիցկինի անունները։
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...
16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...