12:00 01.02.2018
Հունվարի 31-ը եվրոպական ֆուտբոլի տրանսֆերային պատուհանի վերջին օրն էր: Ամենահայտնի ակումբները գործարքներն ավարտեցին: Ահա թե ինչ տեղի ունեցավ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Էմանուէլ Էմենիկեն հայտնվեց «Լաս-Պալմասում»: «Լիվերպուլը», բառացիորեն, վերջին օրվա վերջին ժամերին կարողացավ Լազար Մարկովիչին վաճառել բելգիական «Անդերլեխթին»: Իսկ «Գալատասարայից» անգլիական «Սթոք-Սիթի տեղափոխվեց Նդիայեն: Սենեգալցու համար վճարեցին 16 միլիոն եվրո: Ասում են՝ լավ գործարք է:
Անդրե Այուն էլ 18 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց «Սուոնսի»: Ակումբի համար ռեկորդային էր գումարը: Մինչդեռ տարիներ առաջ այս գումարը ռեկորդային կլիներ ամբողջ տրասֆերային սեզոնի համար: Օրինակ 2000 թվականին ամենաթանկ գործարքը արժեցել է 15 միլիոն Եվրո: Այդ գնով Կարլոս Տեվեսը «Բոկա Հունիորսից» տեղափոխվեց «Կորինտիաս»: 45 տարի առաջ էլ «Բարսելոնան» Յոհան Կրուիֆին գնեց այսօրվա գների համեմատ գրոշներով՝ ինչ-որ 2 միլիոնով:
Իսկ հիմա «Վեստ Բրոմվիչը» Ջոնի Էվանսի դիմաց «Արսենալի» առաջարկած 12 միլիոնը գումար չի համարում: «Մարզադաշտում նույնիսկ մի տորթ չես գնի այդ գումարով», -պատասխանել են Վենգերի առաջարկին: Բայց 25 միլիոնը Լուկաս Մոուրայի 27 համարի դիմաց համարվել է լավ գործարք:
Օլիվեր ժիրուն էլ այդպիսի մի գործարքի արդյունքում դարձավ «Չելսիի» խաղացող: Տրասֆերի գումարը կազմեց 22 միլիոն:
«Արսենալում» էլ դեռ կենտրոնական պաշտպանի են ընտրում: Բի-Բի-Սին ասում է, որ Վենգերը աչք է դրել Դավիդ Լուիզի և Կոստաս Մանոլասի վրա: Իսկ գիտե՞ք, որ Պոգբան գնում է «Գենչլերբերլիգի»: Չե՞ք հավատում: Հավատացեք, ամեն ինչ ճիշտ է: Դա Ֆլորենտեն Պոգբան է՝ ամենաթանկ մանչեստերցու ավագ եղբայրը:
Օբամեյանգն էլ «Արսենալ» հասնելով՝ առաջինը Միկիին (Մխիթարյանին) է հիշել ու լուսանկարվել նրա հետ: Օբամեյանգը «Բորուսիայում» էր 2013 թվականից: 213 խաղում նա խփել է 141 գնդակ:
Մյուս «արսենալցին»՝ Մեսութ Օզիլը կմնա թիմում մինչև 2021-ը և կստանա շաբաթական 350.000 ֆունտ ստերլինգ: Սա կլինի ամենաբարձր աշխատավարձը ակումբում:
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը11:20 25.11.2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
11:13 25.11.2024
Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմինՆոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...
11:05 25.11.2024
Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվելԳերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...
10:59 25.11.2024
Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՆոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել էՆոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
10:50 25.11.2024
Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականինՎրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...