12:06 01.02.2018
Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում են նրա մամուլի գրասենյակից:
Մոսկվայում Արմեն Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն իր թեկնածության վերաբերյալ առաջարկին կպատասխանի քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ հանդիպումներից հետո։
13:31 01.11.2024
2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 556 դեպք13:20 01.11.2024
Մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու լուծումներ․ հայտարարությունԱյսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված անհարմարություններից։ Թեմայի վերաբերյալ Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մարդկանց աննախադեպ հոսքը՝ մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու արդյունավետ լուծումներ՝ քաղաքացիներին պատճառված անհարմարությունները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։ Պատճառված […] ...
13:12 01.11.2024
Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա2024 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 161 երեխա, որից 93-ը՝ տղա, 68-ը՝ աղջիկ: 161 երեխաներից՝ 33-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 79-ը՝ Մարտունու ծննդատանը, 33-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 13-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
13:06 01.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի […] ...
12:58 01.11.2024
Աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետԿոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք ամենամյա համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Այս կապակցությամբ աշխատանքային այցով Կոլումբիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին […] ...
12:42 01.11.2024
Տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 31-ին՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում, տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրիասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, […] ...
12:27 01.11.2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպում ունեցել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ քննարկելու գործակցության ընդլայնման նոր ուղիները: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացել է նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող […] ...