Թուրքական հեռուստաընկերությունը համակարգչային խաղի տեսարանները ցույց է տվել որպես Սիրիայի գործողության ապացույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Թուրքական հեռուստաընկերությունը համակարգչային խաղի տեսարանները ցույց է տվել որպես Սիրիայի գործողության ապացույց

10:30 01.02.2018

Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է «Պատվո մեդալ» համակարգչային խաղի հատվածները՝ որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ հեռարձակված տեսանյութում ներկայացնելով Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ իրականացվող Թուրքիայի զինված ուժերի հատուկ գործողությունները՝ օգտագործվել են համակարգչային խաղի տեսարաններ:

Փորձագետներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը արագորեն նկատել են, որ հրապարակված տեսնայութը իրականում վերցված էր «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղից, որտեղ գործողությունները տեղի են ունենում Աֆղանստանում:

Թուրքիան, սակայն, միակ պետությունը չէ, որը վիդեո խաղերից վերցված տեսանյութերը ներկայացնում է որպես արժանահավատ լրատվություն և իրականություն:

2017 թվականի նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր այդ նույն տեսանյութը, որի նպատակն էր ապացուցել, որ Սիրիայում ԱՄՆ-ը աջակցում է «Իսլամական պետությանը»:

Ադրբեջանը ևս հաճախ կիրառում է այդպիսի հնարքներ՝ ցույց տալու, թե Արցախի հայկական դիրքերի նկատմամբ հաջողություններ է ունեցել:

2016 թվականի փետրվարին «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղի հատվածները որպես իրական մարտական գործողություններ պատկերող տեսանյութ հեռարձակել էր նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով այն որպես Հըզբոլլահի դիպուկահարի կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկչի սպանության տեսանյութ: Նույն կադրերը հայտնվել էին նաև Սաուդյան Արաբիայի և միջազգային այլ լրատվամիջոցներում:

2010 թվականին թողարկված՝ «Պատվո մեդալ» խաղի համակարգչային գրաֆիկան կատարելագործվում է տարեց տարի և կեղծ լրատվություն տարածող ընկերությունների կողմից շարունակում է տարածվել համացանցում որպես հավաստի լրատվություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP