19:48 11.06.2021
Մարզի հյուսիսային տարածաշրջանի՝ Արփի խոշորացված համայնքի Բերդաշեն գյուղի աշակերտների համար դպրոց է ծառայում գյուղապետարանի շենքը։ Մինչև 2014 թվականը գյուղն ուներ տիպային դպրոցի երկհարկանի շենք, որը հրդեհից հետո չվերանորոգվեց ու չվերածվեց դպրոցի։ Մինչև հրդեհն էլ դպրոցի վթարային վիճակի մասին են դիմումներ եղել, 10 տարի շենքի մասնակի նորոգման տարբեր ծրագրեր են քննարկվել, մի քանի առաջարկություններ ընդունվել են նախագծային փաթեթներով, որոնք գործնական փուլ չեն հասել։ Այդ ընթացքում աշակերտների մի մասը 2014-ից հարևան Զորակերտի դպրոց հաճախեց, որտեղ հասնելը հեշտ չէր։
Աշակերտներին Զորակերտ հասցնելու հարցն հետո ավելի բարդացավ, երբ վարորդը հրաժարվեց սպասարկել, ստիպված էին 43 դպրոցականների և 16 ուսուցիչների տեղ հարմարեցնել գյուղում։ Անցած տարվանից երկկոմպլեկտ դասարաններով պարապում են գյուղապետարանի շենքում, բնականաբար, դասասենյակային ու դպրոցական միջավայրից հեռու պայմաններում։
Այս պայմաններին ուսուցիչներն ու աշակերտները դեռ երկու տարի հարմարվելու են։ Հրդեհված դպրոցն արդեն չկա, ամբողջությամբ ապամոնտաժված է: Տեղում նոր մոդուլային դպրոցի հիմքերն են գցվել, շինարարները տեղում նոր դպրոց են կառուցում, այն նախատեսված է 70 աշակերտի համար:
Նոր դպրոցի կառուցման աշխատանքների ավարտը 2 տարուց է։ Ավարտի նույն ժամկետներն են սահմանվել նաև մարզի երկու գյուղերի՝ Կապսի և Արեգնադեմի դպրոցների կառուցման համար, թեև երկուսում էլ դեռ շինարարությունը չի մեկնարկել։ Արեգնադեմը տարիներով դպրոցի շենք չի ունեցել, իսկ Կապսի քարաշեն, տիպային դպրոցը խիստ վթարայինների ցանկում է։
«Արեգնադեմի համար 2004 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փորձեց կառուցել դպրոց, հիմնային աշխատանքներ կատարվեցին, բայց հիմա դրանք կքանդվեն ու լրիվ նորը կկառուցվի, նույնը վերաբերում է Կապսի դպրոցին՝ նորն է կառուցվելու։ Այժմ մարզում կունենանք վթարային միայն Հովունու դպրոցը և մասնակի վթարային Գեղանիստի դպրոցը։ Մենք փորձում ենք ինչ-որ ծրագրերում այս երկու դպրոցներն էլ ներառել, որ մարզում այլևս չունենանք վթարային դպրոցներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետի պարտականությունները կատարող Մկրտիչ Ասատրյանը։
Այս տարի մարզում ևս երկու՝ Ազատանի և Արթիկի դպրոցներում են շինաշխատանքներ կատարվելու՝ դարձյալ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով։
Իսկ 2019-ին մեկնարկած դպրոցաշինական աշխատանքների ավարտն այս տարի է։ Մի մասում կապիտալ, մյուսում մասնակի նորոգումներ են կատարվել։ Հիմնանորոգումները Գյումրիի վարժարաններից մեկում և Արթիկի ավագ դպրոցում ավարտական փուլում են։ Այս երկու հանրակրթական հաստատությունների հիմնանորուգումներն իրականացվել են Համաշխարհային բանկի միջոցներով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...