Սպանություն իրականացրած անձն ազատազրկվել է 18 տարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Սպանություն իրականացրած անձն ազատազրկվել է 18 տարով

18:32 09.07.2018

Դեռևս 2016 թվականի հուլիսի 1-ին հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմնի կողմից Ռ․Ս․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը) այն բանի համար, որ ամուսիններ` Ս․Ա․-ի և Ք․Մ․-ի անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու և Ս․Ա․-ի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով Ս․Ա․-ին հրավիրել է վերջինիս անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ առանձնազրույցի, որի ընթացքում շարունակելով հանցավոր վարքագիծը, իր կողմից ապօրինի կրած սառը զենք հանդիսացող զինվորական սվին-դանակով հարվածել է` Ս․Ա․-ին պաշտպանելու նպատակով մոտեցած Հ.Ա․-ի սրտին: Դրա հետևանքով վերջինս մահացել է: Ապա նույն դանակով նա հարվածել է եղբորը պաշտպանելու նպատակով իրեն մոտեցած Ա․Ա․-ին` վերջինիս պատճառելով առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հունիսի 28-ի դատավճռով Ռ․Ս․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու և ավելի անձանց սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Ռ.Ս.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 16 տարի ժամկետով: Դատարանն ապացուցված է համարել, որ չնայած ամբաստանյալ Ռ. Ս.-ի կողմից կատարված գործողություններն անմիջականորեն ուղղված են եղել տուժողներ Ս․Ա․-ին, Հ․Ա․-ին և Ա․Ա․-ին խուլիգանական դրդումներով կյանքից զրկելուն, սակայն ամբաստանյալի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ս. Ա.-ն խույս է տվել հարվածներից, իսկ Ա. Ա.-ն, ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Նշված դատավճռի դեմ մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ իր փաստարկներում հղում կատարելով նաև ՀՀ դատախազության կոլեգիայի 2017 թ. մարտի 3-ի որոշման այն պահանջներին, համաձայն որոնց՝ եթե ամբաստանյալի դիտավորությունն ուղղված է խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելուն, սակայն նրա ոտձգության արդյունքում մահ է պատճառվել միայն մեկին, ապա այնքանով, որքանով խուլիգանական դրումներով մեկ անձի սպանությունն արդեն իսկ ծանրացնող հանգամանքներում կատարված ավարտված սպանություն է, հետևաբար արարքը պետք է որակել որպես ավարտված որակյալ սպանություն՝ մեղադրանքում նկարագրելով, որ մահ պատճառվել է հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված անձանցից միայն մեկին:

Հիմնավոր համարելով մեղադրողի ներկայացված բողոքը՝ Վերաքննիչ դատարանը, 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Ռ․Ս․-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP