18:15 07.06.2021
Հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով, ինչը բուն քվեարկության գործընթացում որոշակի փոփոխությունների է հանգեցրել։ Առաջին անգամ այս ընտրություններում գրիչների կիրառումը բացառվելու է, ընտրողը քվեաթերթիկներում որևէ նշում չի կատարելու։ Նաև համավարակով պայմանավորված՝ ընտրական տեղամասերի կահավորումը ևս այլ տարբերակով է լինելու։
Թիվ 31 ընտրատարածքի 58 ընտրատեղամասերի հանձնաժողովականներին այսօր ներկայացվել են առաջին հերթին կազմակերպչական, այսպես ասած՝ արտահերթ փոփոխությունները, որոնք պայմանավորված են Covid-19-ով․ տեղամասերի կահավորում, դասավորվածություն, սոցիալական հեռավորության գծանշումներ ու ամենակարևորը՝ մատնահետքով նույնականացման սարքի հակահամաճարակային կանոնների պահպանում։
«Հանձնաժողովի ներկայացուցիչը, որն ընդունում է անձնագրային տվյալները, պահելով սոցիալական հեռավորությունը ընտրողների հետ, պիտի խնդրի դիմակն իջեցնել, որպեսզի նույնականացնի անձի դեմքը անձնագրի հետ։ Սա բնավ չի արվում ընտրողին վիրավորելու համար, նրանք էլ պիտի գիտակցեն, որ դրանում վատ բան չկա, մենք չենք վիրավորում ոչ մեկին, պիտի համոզվենք, որ անձնագրով տվյալ մարդն է քվեարկում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի թիվ 31 /09 ընտրատեղամասի նախագահ Ռոստոմ Պետրոսյանը։
Այս ընտրություններում մեծամասնականից անցումը համամասնական ընտրակարգի փոփոխություններ է բերել նաև տեղամասային հանձնաժողովների աշխատանքում, իսկ փոփոխված քվեարկության կարգի իրազեկումը հատկապես անհրաժեշտ է ընտրողներին։
«Այս ընտրություններին քվեարկությանը բացառվելու է գրիչների օգտագործումը և՛ քվեախցիկում․ և՛ ամփոփման ժամանակ, անդամների մոտ գրիչ չի լինելու։ Բացառություն է կազմելու լսողական խնդիրներ ունեցողները, եթե կարիքը լինում է հանձնաժողովի անդամը թուղթ ու գրիչ տալիս, որ գրեն, թե ինչ հարց ունեն»,- նշել է ՏԸՀ դասընթացավար Անուշ Ասլանյանը։
Այսինքն, ո՛չ քվեախցիկում, ո՛չ ընտրողի ձեռքին գրիչ լինել չի կարող, սրան նաև հանձնաժողովականներն են պարտավորված ուշադիր լինել։ Ընտրողը քվեախցիկ է մտնելու 22 կուսակցության և 4 դաշինքների քվեաթերթիկներով, և ընդամենը մեկ քվեաթերթիկ է ծրարում դնելու, վավեր կհամարվի այն, որը դրոշմակնիքված է։
Արտահերթ ընտրություններին ընդառաջ և 10 օր շարունակ Շիրակի մարզի 220 տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները մասնակցելու են այսպիսի ուսուցողական դասընթացների, որոնց մի քանի օրից կմիանան միջազգային դիտորդները։ Իսկ մարզի տարածքային 4 հանձնաժողովները կգումարեն երկրորդ նիստն արդեն գործնականում փորձարկելու են տեխնիկական սարքերը, ծանոթանալու են ընթացակարգին վերաբերող այլ գործառույթների։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...