Պատերազմի պատճառով հասարակությունը շարունակում է գտնվել շոկային վիճակում․ հոգեբանական տրավմաները դեռ հաղթահարված չեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Պատերազմի պատճառով հասարակությունը շարունակում է գտնվել շոկային վիճակում․ հոգեբանական տրավմաները դեռ հաղթահարված չեն

19:59 07.06.2021

Պատերազմ բառը մարդկանց մոտ առաջացնում է վախի և խուճապի զգացողություն: Անկախ նրանից, մարդը անմիջական մասնակցություն ունի մարտական գործողություններին, թե ոչ՝ սկսվում է հոգեբանական լարվածություն և տագնապ: Պատերազմի անդառնալի ու ծանր հետևանքը մարդկային կորուստներն են։

Ըստ հոգեբանների՝ դեռ հասարակությունը չի հաղթահարել շոկային վիճակները։ Պատերազմի ժամանակ և այժմ, հայ և ֆրանսիացի հոգեբանները մեծ աշխատանք են կատարում  վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների հետ։ Որոշ դեպքերում հոգեթերապիաները ունեցել են դրական ազդեցություն, բայց շատերի մոտ դեռ հոգեբանական խնդիրները հաղթահարված չեն։

Հոգեբանական աջակցության խիստ անհրաժեշտություն ունեցել են հիմնականում այն զինվորները, որոնք ծանր տրավմաներից հետո չեն հիշել  իրենց հետ կատարվածը, և հիշողության կորուստը շատերի մոտ դեռ չի էլ վերականգնվել։

«Շատ հոգեբաններ հենց կռվի դաշտում են եղել, զինվորների կողքին, դա շատ կարևոր է, մարդիկ իրենց վերքերը տեսնելիս շատ հաճախ հայտնվում են հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տրավմաներ են ստանում, երբեմն չեն  վերահսկում իրենց գործողությունները: Մենք դեպքեր ենք ունեցել, երբ սեփական վիրավորումները մոռացած զինվորները նետվել են մարտի դաշտ ընկերոջը փրկելու համար, կամ չգիտակցելով իր ստացած վերքերի բարդությունը՝ ցանկացել են հոսպիտալներից կրկին վերադառնալ առաջնագիծ: Այսպիսի դեպքերում հոգեբանների աշխատանքը շատ կարևոր է»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է ֆրանսիացի հոգեբույժ Պատրիկ  Ալեսյանը։

Պատրիկ Ալեսյանը ֆրանսիացի գործընկերների հետ արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների հետ: Ֆրանսահայ հոգեբանի համար ամենաբարդը  զոհված տղաների  հարազատների հետ աշխատանքն է։

 

«Այլ բան է ունենալ ֆիզիկական վերք, բայց իրենց մոտ մտավոր ու հոգեկան վերք է բացված, իրենց հետ աշխատանքն ավելի բարդ է, բայց կարևոր: Առաջինը որդեկորույս մայրերին, կանանց չպետք է թողնել իրենց վշտի հետ միայնակ, ինչքան հնարավոր է պետք է փորձել իրենց դուրս բերել  թե՛ տանից, թե՛ ստեղծված իրավիճակից: Սա շատ կարևոր է այն երեխաների համար նաև, որոնք ապրում են այդ ընտանիքներում, երեխաների համար դժվար է, երբ իրենց մայրերն անընդհատ վշտի մեջ են, անընդհատ ցավի մեջ են, իրենց հետ հոգեբանական աշխատանքը պետք է շարունակական լինի»,- ասում է Պատրիկ  Ալեսյանը։

Զոհվածների մայրերից ու կանանցից բացի, մասնագետները հատուկ աշխատանք են տանում նաև հայրերի հետ, որոնք փորձում են ուժեղ  երևալ, զսպում են իրենց էմոցիաները՝ այս կերպ վնասելով իրենց հոգեկան առողջությունը:

«Այսպիսի ստատիստիկա կա՝ երբ որ հետտրավմային պրոցես է սկսվում, մեծ թվով մարդկանց մոտ, մեր զինվորների, բնակիչների, արցախցի ընտանիքների, որոնք կորցրել են մարդկանց, նրանց մոտ 50 տոկոսը 3-4 ամսվա ընթացքում ինչ-որ կերպ ներքին հոգեբանական ռեսուրսների հաշվին ոչ լրիվ, բայց ապաքինվում է, մտնում է կյանք, մնացած 50 տոկոսը ավելի բարդ ճանապարհ ունի։ 25 տոկոսը էդ ապաքինմանը ավելի  երկար ժամանակ կծախսի՝ վեց ամսից  մինչև մեկ տարի, կմնա  մյուս 25 տոկոսը, որոնք հակառակը՝ կարող է խորացնեն իրենց  տրավմաները»,- ասում է հոգեվերլուծաբան Արմինե Գմյուրը։

Պատերազմի բովով անցած զինվորները շատ դժվար են տանում մարտական ընկերների կորուստը, երբեմն դեպրեսիկ խնդիրներ են առաջանում: Նրանք ունեն նաև մեղավորության զգացում:

Պատերազմի ավարտից հետո, առաջին ամիսներին, ավելի շատ էին հոգեբանական աջակցության կարիք զգացող մարդիկ, այդ թվում՝ հենց զինվորները։ Հոգեբանները  վերջին շրջանում փորձում են աշխատել նաև գերեվարված տղաների հարազատների հետ, բայց նրանց հետ շփումները սահմանափակ են, շատերը հրաժարվում են հոգեբանական աջակցությունից:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

BACK_TO_TOP