Որևէ մեկը չմտածի, որ ես ասում եմ՝ այս մեկին ձերբակալել, մյուսին՝ բաց թողնել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Որևէ մեկը չմտածի, որ ես ասում եմ՝ այս մեկին ձերբակալել, մյուսին՝ բաց թողնել. Փաշինյան

15:35 09.07.2018

Ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա: Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական, հենց այս խնդիրն է նա դրել օրինապահ մարմինների առաջ:

«Նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, դա հաղթահարելու եղանակները ևս մշակված են, նման դեպք մենք արդեն տեսել ենք Ազգային ժողովում»,- ասաց նա:

Վարչապետը շեշտել է, որ ինքը երբեք հրահանգ չի իջեցնում, թե ում պետք է ձերբակալել:

«Ցանկացած հետաքննություն կհասնի ամեն տեղ, բայց դա ես չեմ որոշում, այլ փաստերը, ընթացակարգերը, օպերատիվ տեղեկությունները: Դուք հարցնում եք՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի հետ կապված դեպքն ինչպես է եղել: Մարդկանց էլ թվում է, թե կառավարությունում ասում են՝ այսօր բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին:

Եղել է քաղաքացի, ով դիմում է գրել, որ իր ձեռքից նկարներ են վերցրել, ես մակագրել եմ ԱԱԾ-ին, այնտեղ հրավիրել են քաղաքացուն, նա բացատրություն է տվել, հաստատել, հանցագործության մասին հաղորդում է տվել և գործին ընթացք է տրվել: Որևէ մեկը չմտածի, որ ես ասում եմ՝ այս մեկին ձերբակալել, մյուսին՝ բաց թողնել, երրորդին՝ հետապնդել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատել է, որ հաճախ մարդիկ դժգոհություններ են հայտնում, երբ ձերբակալված անձին ազատ են արձակում: Նա ընդգծեց՝ բոլոր գործողությունները պետք է տեղավորվեն օրենքի ու օրինականության շրջանակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

18:19 27.11.2024

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով: Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ […] ...

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

18:14 27.11.2024

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։ «Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի […] ...

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

SHANTNEWS

18:00 27.11.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

17:55 27.11.2024

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...

BACK_TO_TOP