17:15 05.06.2021
2016 թվականի հունիսին ուժեղ կարկտի և տեղումների հետևանքով քարհանքերի տասնամյակներով մնացած թափոնները ջրի հոսքի հետ լցվեցին Արթիկ քաղաքի միջով անցնող երկու հեղեղատարներ։ Հունից դուրս եկած ջրերը ողողեցին թաղամասեր՝ հսկայական վնասներ հասցնելով բնակելի տներին ու այլ ենթակառուցվածքների։ 2 հեղեղատարները 90 ականներից վերածվել են չգործող քարհանքերի արտադրական թափոնների աղբավայրի։ Մողրովենց ու Բմբուլենց ձորերում հիմա էլ հսկայական քարակույտեր կան։
Ուժեղ ջրհեղեղից առաջ էլ, հորդառատ տեղումներից հետո հեղեղատարների հարող թաղամասերը միշտ վնասներ են կրել։ Ամեն անգամ հետևանքները մասնակի են վերացվել, հիմնային աշխատանքներ չեն կատարվել, նույնը տեղի ունեցավ նաև 2016-ին։ Կառավարությունը նախատեսել էր 172 մլն դրամ հատկացնել հեղեղատարները մաքրելու, պատնեշներ կառուցելու համար, բայց ամբողջական գործն ավարտին չհասցվեց, քանի որ ֆինանսավորում հետագայում չեղավ։
Երկու տարի առաջ Արթիկի քաղաքապետարանը նոր դրամաշնորհային ծրագիր էր ներկայացրել, որով լուծվելու են ոչ միայն հեղեղատարների մաքրման նաև թափոնների հետևանքով առաջ եկած բնապահպանական խնդիրները։
Մարտի կեսերին է աշխատանքների առաջին փուլը սկսվել։ Երկու հեղեղատարներից օրական տասնյակ բեռնատարներով աղբ է դուրս բերվում, մեծ մասը Արթիկ տուֆի թափոններն են։ Խոշոր քարաբեկորները տեխնիկայով մանրացնելուց հետո է հնարավոր տեղափոխել։ Թափոնները հեղեղատարներից դուրս բերելուց հետո պատնեշներ են կառուցվելու, որոնք բետոնյա չեն, այլ Արթիկ տուֆով ցանցապատ պաշտպանիչ շերտեր են, որոնք կոչվում են գաբիոններ։
Մողրովենց կոչվող հեղեղատարում գրեթե ավարտում են մետաղացանցից պատրաստված քարապատ պատնեշների կառուցումը: Վերջնարդյունքում՝ երկու հեղեղատարների միջնամասում նաև ջրամբարտակ է կառուցվելու, որտեղ կուտակվելու է սարերից հոսող ջուրը։
Արթիկի քաղաքապետարանն այս ծրագրում ֆինանսական ներդրում չունի, բայց մեկ այլ կարևոր պարտավորություն ունի՝ պարբերաբար կոմունալ բաժինը հեղեղատարների մաքրման աշխատանքներ է կատարելու։ Հեղեղատարների մաքրման, տարածքները թափոններից ազատելուց հետո, համայնքապետարանը 40 հեկտար տարածքում անտառաշերտ է հիմնվելու, որն իր հերթին հեղեղումների դեմ լավագույն պաշտպանությունն է համարվում: Երկու հեղեղատարների մաքրման ու պատնեշների կառուցման աշխատանքների ամբողջական ավարտը մինչև 2022 թվականն է, ժամկետները հաստատված են բնապահպանական դրամաշնորհային ծրագրով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...