Գյումրիում կուսակցությունների և դաշինքների շտաբներն ակտիվացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Գյումրիում կուսակցությունների և դաշինքների շտաբներն ակտիվացել են

20:42 04.06.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քարոզարշավի ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են: Գյումրիում կենտրոնական հատվածներում տարբեր կուսակցությունների նախընտրական շտաբներ են բացվել, մեծ ու փոքր պաստառներն էլ վաղուց փակցված են: Ընտրակարգը համամասնական է և Շիրակի մարզից տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներն աշխատելու են թիմային՝ քաղաքական ուժի համար հնարավորինս շատ ձայներ ապահովելու համար: Սրանից է կախված յուրաքանչյուր թեկնածուի խորհրդարանում հայտնվելու հավանականությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Շիրակի մարզում նոր դեմքերով է ներկայանում: Համենայնդեպս,նախորդ ընտրությունների արդյունքներով Բարգավաճ Հայաստանից պատգամավոր ընտրված անձինք համամասնական ցուցակում ընդգրկված չեն:

«Պատիվ ունեմ» դաշինքը համամասնական ցուցակում մարզից մի քանի թեկնածու է առաջադրել, բայց չեն թաքցնում առանցքային թեկնածուն քաղաքականություն վերադարձած նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, նա առաջին տասնյակում է ընդգրկված: Ընտրակարգը համամասնական է, բայց անձերի դերն էլի որոշիչ է:

«Հայաստան» դաշինքը Գյումրիում նախընտրական երեք շտաբ է ձևավորել: Մեկը ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակն է, մյուսը՝ Քոչարյանի աջակիցների Շիրակի մարզային շտաբը և երրորդը՝ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակը: Շիրակի մարզից «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ շատերին է եղել:

«Ազգային ժողովրդավարական բևեռի» համամասնական ցուցակում Շիրակի մարզից 10 թեկնածու է ընդգրկված: «Ազգային ժողովրդավարական բևեռը» ընտրությունների է գնում երկրում տիրող իրավիճակին իրավաքաղաքական գնահատական տալու ծրագրով ու 100-ից ավելի թեկնածուներով:

Գործող պատգամավորները Շիրակի մարզում ստանձնել են նախընտրական քարոզչության կազմակերպչական աշխատանքները: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում 15 թեկնածու են Շիրակի մարզից ընդգրկվել, մարզային շտաբի աշխատանքները համակարգում է գործող պատգամավոր Սարիկ Մինասյանը։

Նախընտրական քարոզչության կազմակերպչական աշխատանքները կատարելու պարտականությունը կիսում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող պատգամավորները: Ըստ ընտրատարածքների գրասենյակներ են ձևավորել, իսկ մարզային շտաբի ղեկավարումը վստահվել է Շիրակի մարզպետիՀովհաննես Հարությունյանին, նա ևս թեկնածու է:

Ընտրությունների անցկացման և  արդյունքների վերահսկողության մեխանիզմը տեղամասային հանձնաժողովներում նախագահի, քարտուղարի ու անդամների պաշտոն ունենալն է, ինչի իրավունքն ունեն խորհրդարանական ուժերը, այսինքն՝ 3 կուսակցություն: Իսկ արտախորհրդարանական կուսակցությունների ու դաշինքների համար միակ տարբերակը վստահված անձինք են:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

17:54 26.11.2024

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

Ողջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...

Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

17:49 26.11.2024

Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

Նոյեմբերի 24-ին` գիշերվա ժամը 3:19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` […] ...

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

17:44 26.11.2024

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

ԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական գնահատվել է բավարար կատարված: Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի […] ...

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

17:38 26.11.2024

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։ Սուպերհամակարգիչը հաշվի է առել անցած 12 տուրի արդյունքները։ Ըստ սարքի` չեմպիոնի տիտղոսը 69,5 տոկոս հավանականությամբ նվաճելու է «Լիվերպուլը»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շանսերը գնահատվում է 23,3, «Արսենալինը»` 6,5, իսկ «Չելսիինը»` 0,6 տոկոս։ Պրեմիեր լիգայի առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը […] ...

BACK_TO_TOP