Ցանկացած բացահայտում, որ ինչ-որ կերպ առնչվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, լինելու է նրա օգտին. Վիկտոր Սողոմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ցանկացած բացահայտում, որ ինչ-որ կերպ առնչվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, լինելու է նրա օգտին. Վիկտոր Սողոմոնյան

21:13 09.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահի հասցեին հնչող տարբեր մեղադրանքներին:

«Մենք որևէ մտավախություն չունենք որևէ հարցով, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին, ինչ հարց էլ լինի, ինչպես էլ որ շահարկվել է, մեզ համար որևէ խնդիր այդ հարցերը չեն ներկայացնում, սակայն, եթե մենք խոսում ենք օրենքի դաշտի մասին, եթե հղում ենք անում հասարակական լայն զանգվածներին, անտեսում ենք օրենքները, Սահմանադրությունը և այլն, այդ ժամանակ ոչ թե մենք պետք է մտավախություն ունենանք, այլ բոլորս, և պիտի հարց առաջանա՝ այդպիսի՞ երկրում էինք մենք ուզում ապրել, թե՞ ոչ»,- ասել է նա:

Հարցին՝ հաշվի առնելով, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ի պաշտոնե գործել է նախագահի ցուցումով, մտավախություն չկա՞, որ դրա հիման վրա Ռոբերտ Քոչարյանը կարող է ներգրավվել Մարտի 1-ի գործով՝ որպես կասկածյալ ու մեղադրյալ, Սողոմոնյանը պատասխանել է.

«Եկեք ուղղակի դատենք, փորձենք հասկանալ, վերլուծել. ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ո՛չ ԿԸՀ, ո՛չ ՍԴ որոշումներով: ՊՆ-ն էլ, նոր սահմանադրական ինստիտուտ ստեղծելով, այդ կարգը տապալել է. սա ծաղր է օրենքի նկատմամբ: Ես չեմ հավատում, որ այդ եզրակացությունը գրել է իրավաբան»:

Սողոմոնյանն ընդգծել է, որ ներքաղաքական իրավիճակում կա մի ընդհանուր խնդիր՝ Սահմանադրությունը ամեն մեկը կարդում է այնպես, ինչպես ուզում է տեսնել:

Նա հորդորել է  ուշադիր կարդալ Սահմանադրությունը՝ 2005 թ. ԶՈՒ հատվածը, նախագահի լիազորությունները, համադրել այդ ամենը փաստահավաք խմբի փաստերի հետ, և կտեսնեն, որ ակնհայտ փաստերը պարզապես անտեսված են, պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որ փաստահավաք խումբը հետապնդել է:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ցանկացած բացահայտում՝ ցանկացած գործով, որ ինչ-որ կերպ առնչվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, լինելու է նրա օգտին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

BACK_TO_TOP