18:45 02.06.2021
Հունիսի մեկից hանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել է նոր ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը, որը, հիշեցնենք, անցկացվում է էլեկտրոնային գրանցման եղանակով։ Հայտագրման առաջին փուլը վերաբերում է այն երեխաներին, որոնք տվյալ դպրոցում ունեն աշխատող ծնող կամ սովորող քույր ու եղբայր։
Ըստ սահմանված կարգի՝ այդպիսի առաջնահերթությունից օգտվող երեխաների հայտագրումը կավարտվի հունիսի 10-ին, որից հետո էլեկտրոնային գրանցման հարթակը բաց կլինի բոլոր առաջին դասարանցիների համար: Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը վերաբերում է Գյումրիի 27 դպրոցների։
Յուրաքանչյուր դպրոցի համար նախարարությունն է սահմանել ընդունելության թույլատրելի թիվը։ Գյումրիի մի քանի դպրոցների համար առաջին դասարանցիների ընդունելության սահմանային չափը փոփոխության է ենթարկվել է՝ հաշվի առնելով նախորդ տարվա դիմելիությունը ու դպրոցի հնարավորությունները:
Աշակերտության թվի համալրումը, ըստ էության, որոշակի խնդիրներ է ստեղծում այն դպրոցների համար, որոնք թաղամասում միակը չեն և իրար մոտ գտնվող են։ Այս պարագայում ծնողների նախապատվությունը, թե որ դպրոցին է տրվում, որոշյալ դեր ունի նաև այն, թե ծնողները որ դպրոցում են սովորել կամ որ մանկավարժի մասին ինչպիսի կարծիքներ են հավաքել։ Էլեկտրոնային եղանակով գրանցումը ենթադրում է՝ այս հարցերում բացառել ծնողների կամքը:
Օնլայն եղանակով ընդունելությունը դպրոցների միջև մրցակցային հավասար պայմանների հարթակ է նաև ստեղծել։ Մի դպրոցում աշակերտների սահմանային թիվը լրացել է, մյուսն է ընդունել՝ անկախ ծնողի ընտրությունից։ Իսկ ընդհանուր առմամբ ընդունելության հոսքը տեսանելի կլինի հունիսի 11-ից հետո: Իսկ մինչ այդ աշակերտների որոշիչ թիվը ընդամենը սահմանային կարգով է հայտնի, օրինակ՝ Գյումրիի Շերամ թաղամասի դպրոցի համար առաջին դասարանցիների ընդունելության սահմանային թիվը 3-ն է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...