15:31 31.01.2018
Ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Գագիկ Եղիազարյանին քիչ առաջ ուղեկցեցին դատական նիստերի դահլիճ: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վաղաժամկետ վերացնել նրանց նկատմամբ կիրառված դատական սանկցիաները: Նա նաև Ասաց, որ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կիրառած 10 ժամ սանկցիայից 8-ն արդեն անցել է, և եթե հետագայում ևս ամբաստանյալը պատշաճ վերաբերմունք չդրսևորի դատարանի նկատմամբ, կկիրառվի ավելի խիստ պատիժ:
«Օրենքը թույլ է տալիս մինչև 36 ժամով հեռացում դահլիճից: Թեև ես նախկինում զերծ մնացի դրանից, այսպես ասած, փորձում էի փոքր չափաքանակներով, բայց փորձը ցույց տվեց, որ անարդյունավետ է»,- ասել է դատավորը:
Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված դատական սանկցիան ևս վաղաժամկետ վերացվեց, թեև շատ քիչ էր անցել, րկին պայմանով, որ պատշաճ կպահի իրեն դահլիճում: Արեգ Կյուրեղյանն առաջին հերթին հրաժարվեց իր պաշտպաններից: Դատավորի ճշտող հարցին, թե ով էր իր պաշտպանը, պատասխանեց. «Եսիմ, ես էլ չգիտեմ»: Պարզվեց՝ խոսքը հանրային պաշտպանների մասին է:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գործով 3 մասի բաժանված դատաքննությունը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ ապացույցների հետազոտման փուլում է: 10 ամբաստանյալները՝ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյնաը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը մեղադրվում են 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք է բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ զավթելու և պահելու, տրանսպորտի միջոցներ ոչնչացնելու, վնասելու, ինչպես նաև երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրող գործողություններ կատարելու համար:Բացի այդ , հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս , իսկ հանցավոր գործունեությունն ավարտել են 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել են զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել են իրենց պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...