Նախագահականում քննարկվել են ԶՈՒ արդիականացմանը և սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+20.09 oC

Նախագահականում քննարկվել են ԶՈՒ արդիականացմանը և սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

14:14 31.01.2018

Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստի օրակարգում եղել է երկու հարց:

Առաջին հարցը՝ ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 

ԶՈւ արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ իր մոտեցումներն ու գնահատականները ներկայացնելիս նախագահն ասել է.

Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ինչպես հիշում եք, անցած տարվա հոկտեմբերի 24-ին հանձնարարել էի պաշտպանության նախարարին, որ կազմեն երկարաժամկետ զարգացման ծրագիր 2018-2024 թվականների համար: Եվ այդ հանձնարարականը պայմանավորված էր հետևյալ հանգամանքով՝ տարածաշրջանում նոր մարտահրավերներ են ձևավորվում, և այդ մարտահրավերներին արձագանքելու լավագույն միջոցը երկարաժամկետ զարգացման ծրագիր ունենալն է: Տեսանք՝ հանրության մեջ հարցեր էին առաջանում, ոմանք ասում էին՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա պաշտպանության նախարարությունը կամ զինված ուժերը չունեին զարգացման ծրագրեր, երկարաժամկետ ծրագրեր: Իհարկե, ունեին, միշտ էլ եղել են ծրագրեր, բայց նախորդ և այս ծրագրի տարբերությունն այն է, որ նախորդ ծրագրերը շատ դեպքերում կարճաժամկետ էին, իսկ այն ծրագրերը, որոնք կոչվում էին երկարաժամկետ, ավելի շատ նման էին ցանկությունների, տեսլականի, գաղափարների: Այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ: Պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, իհարկե, մինչ այս ինձ զեկուցել են ծրագրի մասին, այնուհետև ես հնարավորություն եմ ունեցել պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ քննարկելու այս ծրագիրը: Այսօր, իմ կարծիքով, առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, և որ ամենակարևորն է՝ կան նաև ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ հիմա մենք չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, իհարկե, կարող ենք, դրա համար էլ ներկայացված է անվտանգության խորհրդի հաստատմանը, այնուհետև արդեն ընթացք կտանք:

  

Օրակարգի երկրորդ հարցի՝ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի մասին զեկուցել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարը հայտնել է, որ այս գործընթացով նախատեսված սահմանադրական յոթ օրենքներից հինգն ամբողջովին ընդունված են, մեկն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ մեկը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստում՝ փետրվարին: Դավիթ Հարությունյանը զեկուցել է, որ նույն գործընթացի շրջանակներում օրենքների 27 փաթեթներ ևս արդեն ընդունված են:

ԱԱԽ անդամներին նախարար Հարությունյանը ներկայացրել է մշակված՝ սահմանադրական մարմինների՝ ներառյալ ԱԺ-ի, դատական իշխանության, կառավարության ձևավորման և օրենսդրական կարգավորման գործընթացները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ Պեսկով

14:07 07.04.2025

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ Պեսկով

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ և պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​լուծման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև թեմայի շուրջ երկխոսության հարցում Մոսկվայի միջնորդական ջանքերի հնարավորության մասին։ «Մենք մշտական ​​խորհրդակցությունների մեջ ենք մեր […] ...

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

13:47 07.04.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...

Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

13:43 07.04.2025

Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

Երկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։ Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ

13:34 07.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ

Մարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի […] ...

Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը

13:21 07.04.2025

Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ: Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը: Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը […] ...

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

13:10 07.04.2025

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

​Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...

BACK_TO_TOP