Ծխելու արգելքը կարող է հանգեցնել թմրամիջոցների օգտագործման աճի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:21:46
Ամսաթիվ
25 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+11.09 oC

Ծխելու արգելքը կարող է հանգեցնել թմրամիջոցների օգտագործման աճի

15:06 31.01.2018

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր՝ հունվարի 31-ին, ներկայացրել է սոցհարցման արդյունքները, որը վերաբերել է ծխելը թողնելու պայմաններին:

Հարցին, թե որ պայմաններում են հարցախույզին մասնակցածները պատրաստ թողնել ծխելը, ծխողների շուրջ 35%-ն ասել է, որ «եթե գինը բարձրանա», 50%-ը կշարունակի ծխել սննդի հաշվին, իսկ 15%-ն ասել է, թե ինքն այնքան փող ունի, որ «գինն իր վրա չի ազդի»: 

«Գների բարձրացումը, ակցիզները մեծ ազդցեցություն չունեն ծխելու դեմ պայքարում, որովհետև միշտ փոխարինող տարբերակը կա: Այստեղ համալիր մոտեցում պետք է լինի՝ քարոզչություն, սահմանափակում, արգելք և ընտանիքի բացատրական աշխատանք: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ծխողների 75 տոկոսի ծնողները ծխող են եղել: ԱՄՆ-ու մ  Եվրոպայում ծխողների աշխատավարձի 10%-ը պահվում է, քանի որ դա նաև աշխատանքի որակի վրա է ազդում»,- նշեց Ադիբեկյանը:

Սոցիոլոգի կարծիքով՝ ծխախոտի օգտագործման սահմանափակումը մեկ այլ վտանգով է հարուստ: Ծխելու արգելքը կարող է հանգեցնել թմրամիջոցների օգտագործման աճի:

«Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ փոխնախագահ, ուռուցքաբան Արամ Բադալյանը ևս կարծում է, որ ծխախոտի դեմ պայքարը պետք է գրագետ լինի: Միայն արգելելը քիչ է, իսկ բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխախոտի դեմ պայքարն անհրաժեշտ է: 

«Պետք է մարդկանց բացատրել, որ պետք չէ ծխախոտը փոխարինել մեկ այլ միջոցով, պարզապես պետք է ծխախոտը հանել կենցաղից: Ծխախոտը մեր հասարակության ամենամեծ թշնամիներից մեկն է: Որպես բժիշկ՝ մեզ համար տրագեդիա է, որ հանդիպում ես հիվանդությունների, որոնց հիմնական պատճառը ծխելն է: Ծխախոտը, դասական բրոնխիտներից ու թուլությունից բացի, նաև ուռուցքների առաջացմանն է նպաստում»,- նշեց Արամ Բադալյանը:

Ըստ վիճակագրության՝ թոքի քաղցկեղի հիվանդների 90%-ը մոլի ծխող է, 10-5%-ը պասիվ ծխող է, կոկորդի քաղցկեղով հիվանդների 60%-ը մոլի ծխող է, 30%-ը ծխողի ընտանիքի անդամ է կամ գործընկերներն են ծխող և միայն 15-20%-ի դեպքում է այլ պատճառներով զարգանում այդ հիվանդությունը:

Մասնագետը նշում է նաև, որ երիտասարդացել է նաև թոքի քաղցկեղի տարիքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 25.04.2025

SHANTNEWS

«Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը Լերոյ Սանեի հետ

19:54 25.04.2025

«Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը Լերոյ Սանեի հետ

Մյունխենի «Բավարիան» երեք տարով կերկարաձգի համագործակցությունը Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեի հետ, հաղորդում է Bild-ը։ Նոր պայմանագրի կնքումը սպասվում է հաջորդ շաբաթ։ 29-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Նախատեսված է նաև 5 միլիոն եվրո բոնուս։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լերոյ Սանեն մասնակցել է 26 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ ...

Քննարկվել է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը

19:48 25.04.2025

Քննարկվել է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծով: Նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ապրիլի 25-ի նիստում ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը: Զեկուցողի խոսքով ԱԺ որոշման նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին […] ...

Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

19:44 25.04.2025

Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման […] ...

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում

19:37 25.04.2025

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։ Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա են եղել նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես նաև՝ […] ...

Արդյո՞ք Ալոնսոն կգլխավորի «Ռեալ Սոսյեդադը»

19:30 25.04.2025

Արդյո՞ք Ալոնսոն կգլխավորի «Ռեալ Սոսյեդադը»

«Ռեալ Սոսյեդադի» տնօրինությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլին փոխարինելու տարբերակները, հաղորդում է AS-ը: Ալգուասիլը 6,5 տարի թիմը գլխավորելուց հետո հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից: Ալգուասիլին փոխարինելու գլխավոր թեկնածուն Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն է, որը նախկինում մարզել է բասկյան ակումբի երիտասարդական թիմը: Ալոնսոն ակումբի տնօրեն Ջոկին Ապերրիբայի երազանքի թեկնածուն […] ...

BACK_TO_TOP