12:45 31.01.2018
Ապրիլյան պատերազմի հերոսներ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանն ինձ գիշերը հանգիստ չեն տալիս
«Պետական մեղադրողը թուրք սելջուկ է: Ապրիլյան պատերազմի հերոսները՝ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, ինձ գիշերը հանգիստ չեն տալիս, ասում են՝ դա անարդար դատավարություն է»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:
Դատավորի նախազգուշացմանը, թե վիրավորական արտահայտություններ չի կարելի անել դատարանում, հակառակ դեպքում սանկցիա կկիրառի, Մանուկյանը տվեց հետևյալ պատասխանը. «Կուզեք գնդակահարեք, ես սանկցիաներից ու գնդակահարությունից վախեցող չեմ»:
Պետական մեղադրողի հասցեին վիրավորական արտահայտություններ արեց նաև ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը: Բոլոր ամբաստանյալները թեմայից շեղվեցին և սկսեցին քաղաքական հայտարարություններ անել: Դատարանը 1 ժամով դահլիճից հեռացրեց Պավլիկ Մանուկյանին:
«Քիչ է»,- ասաց Մանուկյանը:
«Չէ, լավ ա»,- հակադարձեց դատավոր Մեսրոպ Մակյանը:
Կրքերը բորբոքվեցին նաև դահլիճում: Ամբաստանյալների աջակից կանանցից ոմանք սկսեցին վիրավորական արտահայտություններ անել դատարանի հասցեին:
Չեմ հեռանալու, լավ եմ անում
Քաղաքացի Ստելլա Աղաջանյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց և հեռացրեց նիստից՝ անհարգալից վերաբերմունքի համար: Ի դեպ, սա այդ կնոջ նկատմամբ առաջին սանկցիան չէ: Նրա սադրիչ վարքագիծն աչքի է ընկնում բոլոր աղմկահարույց դատական նիստերի ժամանակ, նրա նկատմամբ պարբերաբար սանկցիաներ են կիրառվում: Ստելլա Աղաջանյանին դատական կարգադրիչները հազիվ հեռացրին դատարանից դահլիճից:
Դատարանն ապացույցների հետազոտման փուլում է:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման քրեական գործի 3 մասի բաժանված դատաքննության այս դրվագով 10 ամբաստանյալ է անցնում՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:
Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս, իսկ նրանց հանցավոր գործունեությունն ավարտվել է 2016թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, երբ կամովին ազատել են զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտային միջոցները, հրաժարվել իրենց պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...