ՀԱՊԿ-ը Փաշինյանի դիմումն ընդունել է ի գիտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

ՀԱՊԿ-ը Փաշինյանի դիմումն ընդունել է ի գիտություն

21:07 26.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը ՀԱՊԿ-ին կազմակերպությունն ընդունել է ի գիտություն, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականին համապատասխան աշխատանքները շարունակվում են: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Զայնետդինովը հիշեցրել է, որ նախօրեին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է հրատապ միջոցառումների ձեռնարկում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև պետական սահմանի տվյալ հատվածում սահմանազատման և սահմանագծման աշխատաքների իրականացում։

Գործակալությունը հիշեցնում է, որ չորեքշաբթի օրը Փաշինյանը, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե ՀԱՊԿ-ի մեխանիզմները թույլ չտան լուծել այս խնդիրը: Բացի այդ, ըստ ТАСС-ի, նա հայտարարել էր, որ Հայաստանին չի բավարարում ՀԱՊԿ-ի «գործողության արագությունը» Ադրբեջանի հետ սահմանի խնդրի վերաբերյալ, և հավելել է, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել այդ հարցում:

Գործակալությունը նշում է նաև, որ մայիսի 14-ին Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ խնդրելով հանձնարարել անհապաղ ակտիվացնել արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմը ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և Սյունիքում առաջացած «անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիքների» վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: Ռահմոնը հանձնարարել էր անցկացնել համապատասխան խորհրդատվություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

13:08 25.11.2024

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու, ով հայտնել է, որ ոչ սթափ լինելու պատճառով ընկել և ստացել է նշված վնասվածքը: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՈԳՎ և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում մոտակա օրերին

13:00 25.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում մոտակա օրերին

Երևանում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 25-26-ին լեռնային շրւջաններում՝ ձյան, նոյեմբերի 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում՝ թաց ձյան և […] ...

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

12:51 25.11.2024

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

Լիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է DHL ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչություն, հայտնում է LRT պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասին։ Ըստ նրա՝ վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական խնդրի կամ մարդկային գործոնի պատճառով։ «Պաուլաուսկասը ասել է, որ ահաբեկչության վարկածը չի կարելի բացառել», ասվում է LRT-ի հայտարարության մեջ: Նա հավելել […] ...

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

12:44 25.11.2024

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

12:35 25.11.2024

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

Տեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի […] ...

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

12:27 25.11.2024

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...

BACK_TO_TOP