16:45 24.05.2021
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։
Լրագրողը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը վերջերս ընդունել է Ուկրաինայի նախագահին։ Անկարան Ղրիմը չի համարում ռուսական, շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել։ Լրագրողը նաև ընդգծել է, որ Թուրքիան այն երկիրն է, որը հրահրում էր Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հիշեցրել է Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռի մասին։
«Արդյո՞ք մեր թուրք գործընկերներն իրենց շատ բան չեն թույլ տալիս»,- հարցրել է լրագրողը։
Լավրովը պատասխանել է, որ մի շարք միջազգային հարցերի շուրջ Մոսկվան և Անկարան լուրջ տարաձայնություններ ունեն, սակայն դա չի խանգարում կողմերին քաղաքական երկխոսություն պահպանել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը։
Լավրովը նշել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և չենթարկվելով ԱՄՆ-ի ճնշումներին, ձեռք է բերել ռուսական ռազմական տեխնիկա։ Ուկրաինայի հարցում Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել մանրամասնորեն վերլուծել իրավիճակը և շեշտել է, որ «Ղրիմի հարցում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունների խրախուսումը հավասար է Ռուսաստանի տարածքային ամբողջականության ոտնահարման»։
Լավրովը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հունվարի 30-ից գործում է թուրք գործընկերների հետ համատեղ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնը։ Այդ կենտրոնը զբաղվում է հնարավոր խախտումների մոնիթորինգով՝ բացառապես վիզուալ դիտման մեթոդներով»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ չնվազեցնելով առկա տարաձայնությունները՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը հետագայում էլ կառաջնորդվի ընդհանուր շահերով։
13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ«Սիոնիստական ռեժիմը ռազմական հանցագործություն է կատարել Գազայում», ձերբակալության օրդեր տալը բավարար չէ։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Նեթանյահուն և այս ռեժիմի հանցագործ առաջնորդները պետք է մահապատժի դատապարտվեն»,-ասել է նա։ ...
13:30 25.11.2024
Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ ՊեսկովԿրեմլը տեսնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոսում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության մասին, մինչդեռ ներկայիս ամերիկյան վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, միայն թեժացնում է հակամարտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել տեղեկությունը, թե Թրամփի թիմն այս տարի աշխատելու է ամերիկյան ներկայիս […] ...
13:22 25.11.2024
Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի: Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի […] ...
13:15 25.11.2024
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […] ...
13:08 25.11.2024
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել էՆոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու, ով հայտնել է, որ ոչ սթափ լինելու պատճառով ընկել և ստացել է նշված վնասվածքը: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՈԳՎ և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի […] ...
12:51 25.11.2024
Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասինԼիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է DHL ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչություն, հայտնում է LRT պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասին։ Ըստ նրա՝ վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական խնդրի կամ մարդկային գործոնի պատճառով։ «Պաուլաուսկասը ասել է, որ ահաբեկչության վարկածը չի կարելի բացառել», ասվում է LRT-ի հայտարարության մեջ: Նա հավելել […] ...