22:38 07.07.2018
Hraparak.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով, իրավապահներն այս օրերին մեծ թվով նախկին իշխանավորների են «այցելում», բայց այս այցելություններից մի մասն է հրապարակայնացվում, որտեղ խուզարկություններն արդյունք են տալիս։ Մասնավորապես, մոտ 5-6 օր առաջ ԱԱԾ դիմակավորվածներն այցելել են նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին՝ «Բուլկի Արամ»։
Եղել են և նրան պատկանող Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող շենքի գրասենյակում, և Զեյթունում գտնվող տանը։ Բնականաբար փնտրել են թանկարժեք իրեր, դրամ, զենք և այլն, բայց ոչինչ չեն գտել։ Նա «միամիտներից» չէ, որ տանը կամ գրասենյակում վտանգավոր բան պահի։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունը նաև մանրամասն կուսումնասիրի Տիգրան Մեծի վրա գտնվող շենքի սեփականաշնորհման պատմությունը։
Հիշեցնենք, որ այն պետական շենք էր, պատկանում էր «Հայարդնախագիծ» ինստիտուտին։ Արամ Հարությունյանն այդ շենքը ժամանակին «իրենով» է արել, ապա պետական տարբեր հիմնարկների, իսկ վերջին շրջանում ՊԵԿ-ին մեծ գումարների դիմաց վարձավճարով էր տրամադրում։ Մամուլում բազմիցս գրվել է այդ մասին, սակայն անհետևանք։ Այս շենքում գտնվող բանկը, շաուրմանոցը, վարսավիրանոցը և այլ մասնավոր հիմնարկներ ամսական հսկայական թվեր են վճարում Արամ Հարությունյանին՝ ապահովելով նրա համար ապահով կյանք ու անաշխատ եկամուտներ»։
20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել ենԱ Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...
20:24 28.04.2025
Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...