19:31 30.01.2018
iPhone-ի աշխատանքի դանդաղեցման հետ կապված վերջին միջադեպերից հետո Apple ընկերությունը ոչ միայն համացանցային քննադատների, այլև ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Apple-ն իր գործողություններով հիմա կարող է ոչ միայն իրեն հարվածել, այլ նաև բոլոր այն ընկերություններին, որոնք արտադրում են միասնական իրանով սմարթֆոններ:
Վաշինգթոն նահանգի իշխանություններն արդեն օրինագիծ են մշակել, որով արգելվելու է չառանձնացող մարտկոցներով սարքերի վաճառքը: Նախագծի հեղինակ Ջեֆֆ Մորրիսը վաղուց էր բարձրաձայնում խնդրի մասին: Իսկ խնդիրն այն է, որ արտադրողները հենց մարտկոցների անբաժանելիության շնորհիվ, ըստ էության, «ստիպում» էին մարդկանց հին սարքերը նորոգելու փոխարեն նորերը գնել: Մորրիսը խոստովանել է, որ նախագիծը մշակել է դեռ մինչև iPhone-ների աշխատանքի դանդաղեցման հետ կապված աղմուկը:
«Օրենքը կոչված էր լինելու պայքարել անբարեխիղճ արտադրողների դեմ, իսկ Apple-ի շուրջ բարձրացած աղմուկը նոր ազդակ հաղորդեց մեր օրինագծին: Հիմա դրա ընդունումը ավելի անհրաժաշտ ու հրատապ է դարձել»,- նշել է Մորրիսը:
Եթե օրենքն ընդունվի, ապա այն կվերաբերի ոչ միայն սմարթֆոններին, այլև դյուրակիր ու պլանշետային համակարգիչներին, էլեկտրոնային գրքերին։ Բացառություն կկազմեն այնպիսի գաջեթները, ինչպիսիք են սմարթ-ժամացույցները, ձեռնաշղթաները, անլար ականջակալները, որոնք , սովորաբար, ունենում են շատ փոքր անբաժանելի մարտկոցներ: Վաշինգթոն նահանգի օրինակին պատրաստվում են հետևել ամերիկյան ևս 17 նահանգներ:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...