Հայտագրման առաջին փուլի արդյունքներով՝ Գյումրիի երեք բուհերում դիմորդների ընդհանուր թիվը 576 է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

Հայտագրման առաջին փուլի արդյունքներով՝ Գյումրիի երեք բուհերում դիմորդների ընդհանուր թիվը 576 է

18:15 18.05.2021

Այս տարի ևս բուհերի  դիմորդների փաստաթղթերի հայտագրումն անցկացվեց առցանց տարբերակով։ Դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքներով՝ Գյումրիի երեք պետական բուհերում դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 576։ Սահմանված տեղերի քանակը համալրել դիմորդներով չի հաջողվել: Թվակազմի փոփոխություն, թեև աննշան, բուհերում կանխատեսում են հայտագրման երկրորդ փուլում։

1 բուհի՝ 1 մասնագիտություն․․․ Ընդունելության նոր կարգը համարում են ցանկալի տարբերակ։ Բարձրագույն հաստատությունների հանձնաժողովների կարծիքով՝ այս կարգով հնարավորություն է տրվում մասնագիտական հստակ կողմնորոշվածությամբ ուսանողներ ունենալ։ Գյումրիի պետական բուհերում ամենաքիչը 4, ամենաշատը 25 մասնագիտությունների գծով են ընդունելություններ լինելու, հայտագրումներն այն բաժիններում են, որոնք ավելի շատ պահանջված են աշխատաշուկայում:

«Այս տարի ավելի շատ դիմել են թարգմանչական գործ, հոգեբանություն, ու էլի մասնագիտություններ կան, որոնցում շատ են հայտագրվածները։ Չենք հայտագրել ֆիզիկան և մաթեմատիկան, էնպիսի իրավիճակ է, որ նախորդ տարիների դինամիկան էլ ցույց էր տալիս, որ այդ մասնագիտությունները էսօր պահանջարկ չունեն, մի քանի տարի հետո մենք մանկավարժի լուրջ խնդիր կունենանք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը։

«Մեզ մոտ այս տարի ավելի շատ դիմել են ֆինանսներ բաժնում, անցած տարի կառավարում բաժինն էր գերակշռում, այս տարի էլ ավելացրել ենք մարքեթինգը։ Մասնագիտության ընտրության հարցում ավելի շատ ծնողների դիրքորոշումն է ազդում, ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք բարձր վարձատրվող են»,- նշել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ԺՊ Կարեն Պետրոսյանը։

«Վերջին 3 տարիներին ավելի շատ դիմում են տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնում, ոլորտի մասնագետները պահանջված են, մնացածներում քիչ է  դիմելիությունը։ Այս տարի մեկ մասնագիտություն ենք ավելացրել՝ էլեկտրատեխնիկա, և դիմորդներ ունենք»,- ասել է ՀԱՊՀ Գյումրիի մասնաճյուղի ուսումնամեթոդական գծով փոխտնօրեն Հովհաննես Մանուկյանը։

Այս տարի նոր մասնագիտություններ ևս ավելացել են, թեև քիչ, բայց դիմողներ ունեցել են։ Բուհական ընդունելության կարգում մեկ փոփոխություն էլ վերաբերում է քննական կարգին: Նախորդ տարի, համավարակով պայմանավորված, դիմորդներին հնարավորություն տրվեց մեկ քննություն հանձնելով բուհ ընդունվել, այս տարի բոլոր բուհերի դիմորդների համար պարտադիր է երկու քննությունը:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

BACK_TO_TOP