16:35 30.01.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, «Թող խոսեն» թոք շոուի ժամանակ կրկին խոսել է նախորդ տարվա հոկտեմբերից մինչև օրս շարունակվող ընտանեկան սկանդալի մասին: Ցիմբալյուկն ու Ջիգարխանյանն ամուսնալուծվել են անցած տարվա նոյեմբերին:
Վերջին երեք ամսում «Թող խոսեն»-ին տված առաջին հարցազրույցում 39-ամյա Վիտալինա Ցիմբալյուկը տվել է մի շարք հարցերի պատասխաններ:
Իր և Արմեն Ջիգարխանյանի սիրո մասին
Ես նրան հաստատ սիրել եմ, բայց սիրե՞լ է արդյոք Արմեն Բորիսովիչն ինձ, այս հարցին դժվարանում եմ պատասխանել: Կարծում եմ, որ նա պարզապես իմ կարիքն ուներ: Նա միայնակ էր ապրում և երկրորդ կաթվածից հետո ֆիզիկապես չէր կարողանում նորմալ շարժվել: Ինձ թվում է՝ նա այդ ժամանակ սովորեց իմ ներկայությանը, իմ հոգատարությանը: Ես հիմա կարծում եմ, որ նա օգտագործում էր ինձ:
Ես 21 տարեկան էի, երբ սկսվեց մեր սիրավեպը, իսկ հիմա ես 39 եմ: Ես ուզում եմ հասկանալ՝ իմ մեղավորությունը ո՞րն է: Պատրաստ էի նրա հետ ապրել, ես երկարացնում էի նրա կյանքը: Եթե նրա կողքին չլինեի, ապա, կներեք, Արմեն Ջիգարխանյանը նույնպես չէր լինի, և մենք այստեղ այսպես չէինք նստի ու չէինք քննարկի այս ամենը: Ես նրա համար ամեն ինչ էի՝ բուժքույր, վարորդ, գործավարուհի, վերջիվերջո, օգնում էի ղեկավարել թատրոնը: Կարծում եմ, որ նման բաներն այդքան ժամանակ կարելի է միայն սիրելով անել:
Խանդի և դավաճանության մասին
Չնայած տարիքային տարբերությանը, այնուամենայնիվ, ես նրան խանդելու առիթ չեմ տվել: Վստահ եմ՝ եթե ինչ-որ առիթ տված լինեի, ապա մենք այժմ այլ կերպ կանդրադառնայինք այդ թեմային:
Թատրոն այցելելու արգելքները
Չգիտեմ՝ նա ինչ վիճակում է այդպիսի բաներ ասել, բայց վստահեցնում եմ, որ ես երբևէ այդպիսի հրաման չեմ տվել: Բացառված է, որ ես Արմեն Ջիխարխանյանի անվան թատրոն չթողնեմ, որ մուտք գործի հենց ինքը՝ Արմեն Ջիգարխանյանը, առավել ևս, նա իմ ամուսինն է ու մենք կռված չենք եղել: Չգիտեմ՝ ինչու է այդպիսի բաներ ասում, բայց ես վստահեցնում եմ, որ չի եղել դեպք, երբ Արմեն Բորիսովիչը ուզենա մտնել իր թատրոն, և անվտանգության ներկայացուցիչները նրան չթողնեն:
Թատրոնի կոլեկտիվի մասին
Ես էլ երբեք չեմ գնա թատրոն, քանի որ վիրավորված եմ թատրոնի անձնակազմից: Թատրոնի դերասաններին աշխատանքից հեռացնելու բոլոր հարցերը լուծվել են Արմեն Բորիսովիչի կողմից, նա է որոշել: Ես դերերի բաշխման քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել և այդ գործին չեմ էլ խառնվել: Պարզապես կարծում եմ, որ դերասաններին հարմար չէ ասել, որ իրենց աշխատանքից հեռացրել է Արմեն Ջիգարխանյանը, դա ամոթալի փաստ է յուրաքանչյուր դերասանի համար: Այդ պարագայում ավելի հարմար է ասել, որ Ջիգարխանյանի երիտասարդ և քմահաճ կինն է մեզ հեռացրել:
Որտե՞ղ են միլիոնները
Ի՞նչ գումարի մասին է խոսքը: Լավ, հիմա ևս մեկ անգամ բացատրեմ: Ուրեմն Արմեն Ջիգարխանյանի թատրոնը պետական է, գումարները բյուջետային են, և այդ գումարները հնարավոր չէ տեղափոխել օֆշորային հաշիվներ, դրանք առհասարակ ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ փոխանցել: Այդ թատրոնում գողանալու ոչինչ չկա, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է Ջիգարխանյանի թատրոնի փողերը լվանալ, ապա ասեմ, որ դա հնարավոր չէ, մի՛ գնացեք այնտեղ այդ նպատակով աշխատելու:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...