13:39 07.07.2018
«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը բաց նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Նամակում նշված է.
«Հարգելի պարոն Գրիգորյան,
«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, հիմնվելով 110 ներդրողների մտահոգությունների, դժգոհությունների և բողոքդիմումների վրա, խիստ մտահոգություն է հայտնում վերջին շրջանում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող ջրօգտագործողների՝ ի դեմս ՓՀԷԿ-երի իրավունքները խախտող ու շահերը խաթարող քայլերի, որոշումների և նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը չի ապահովվում
և անժամկետ ձգձգվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից այն պարագայում, երբ դրա տրամադրումը կոնկրետ ժամկետներում սահմանված և ամրագրված է ՀՀ Ջրային օրենսգրքով և համապատասխան օրենքներով:Գետերի բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու և ավելի մեծ չափաքանակ սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված և արդեն ընդունված նախագիծը, որը խիստ հարցականի տակ է դնում, ավելին՝ խախտում է
ներդրողների՝ հատկապես ՓՀԷԿ-երի պետության կողմից տրամադրված և ամրագրված իրավունքները: Ըստ էության, նման կարգի նախագծերի մշակումը, հանրային և մասնագիտական քննարկումն ու հաստատումը ոչ միայն բխում են օրենսդրական պարտականություններից, այլ նաև պարտադրում են ներգրավել բոլոր անհրաժեշտ շահառուներին և շահագրգիռ կողմերին, ինչը տվյալ դեպքում պատշաճ մակարդակով չի իրականացվել՝ հարցականի տակ դնելով պետականության և ժողովրդավարության ապահովման ամենաարժեքային և կատեգորիալ հիմքերից
մեկը՝ Իրավունքի գերակայությունը:Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի և օրենքների՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործողներին տրամադրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք այսօր ոչ միայն վերջինիս կողմից չեն ապահովվում, այլ նաև խախտվում են: Մենք բազմիցս անրադարձել ենք այդ խնդրին, սակայն այն դեռևս
անտեսվում է:Ելնելով վերոնշյալից՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, համաձայն ՀՀ Սահմանադրության 51 հոդվածի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` պահանջում է տրամադրել հստակ և ամբողջական տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ՝
1. Որո՞նք են ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու, ավելի մեծ չափաքանակ սահմանելու, հարցի շուրջ առանց խորքային հանրային և գիտական խորն ուսումնասիրություններ և հետազոտություններ անցկացնելու, գետերի առանձնահատկությունների ու յուրահատկությունների նշանակությունն
անտեսելու մասին իրական հիմքերն ու մասնագիտական և փորձագիտական հիմնավորումները, քանի որ սույն որոշումը մեծապես հակասում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման
թույլտվությունների օրինական հիմքերին, ինչի պատճառով ՀՀ-ում մեկ հարյուրից ավել տնտեսվարող ներդրողների գործունեությունը խիստ վտանգված է:2. Համաձայն 30 հունվարի 2003 թվականի N75-Ն ՀՀ կառավարության որոշմանը՝ ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմինը համարվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Սակայն այսօր վերջինիս կողմից որևէ ձևով չեն ապահովվում օրինական շահառուների՝ ներդրող
ջրօգտագործողների իրավունքները, ավելին՝ նոր և անիրատեսական էկոթողքի սահմանումներով, ոլորտին պատճաշ կարգով չհետևելու և չնպաստելու հետևանքով, ճիշտ, անաչառ և ժամանակակից ջրաչափական եղանակների բացակայության պայմաններում ջրերի կառավարման ոլորտը դառնում է էլ ավելի խոցելի:
Ստեղծված իրավիճակում ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է պատրաստվում նախաձեռնել նման կարգի թերությունները շտկելու ուղղությամբ:Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն հարկ է համարում իրազեկել, որ վերոնշյալ ջրօգտագործող սուբյեկտները պատրաստվում են նախաձեռնել կոնկրետ քայլեր՝ հանրային լայն լսումներ, մեծ ասուլիսներ, վերահսկողական հետաքննություն, օրենսդրական և իրավական բարեփոխումներ՝ վերհանելու իրողությունը և օրենքի ողջ խստությամբ
պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետությունում ներդրողների և ջրօգտագործողների լիիրավ իրավունքներն ու շահերը:«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն`քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Կանխավ շնորհակալ եմ` Ռոման Մելիքյան»:
10:00 08.04.2025
Ճապոնիան երկու տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըՃապոնիայի կառավարությունը որոշել է ևս երկու տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են, մասնավորապես, երկկողմ առևտրի ամբողջական արգելք։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Մենք այս որոշումը կայացրել ենք՝ ելնելով մեր մտադրությունից՝ բոլոր ջանքերը գործադրելու՝ համակողմանիորեն լուծելու չլուծված խնդիրները, ինչպիսիք են Ճապոնիայի քաղաքացիների առևանգումը և […] ...
09:50 08.04.2025
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքըԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։ Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» […] ...
09:40 08.04.2025
Մադուրոն երկրում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երեքշաբթի օրը երկրում կհայտարարի արտակարգ տնտեսական դրություն՝ կապված Միացյալ Նահանգների կողմից հայտարարված առևտրային պատերազմի հետ։ «Վաղը ես կստորագրեմ տնտեսական արտակարգ դրության մասին սահմանադրական հրամանագիրը՝ պաշտպանելու Վենեսուելայի տնտեսությունը», – ասել է նա երկուշաբթի օրը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուս» հաղորդման ժամանակ։ Վենեսուելայի առաջնորդը կարծում է, որ «ԱՄՆ կառավարությունը […] ...
09:30 08.04.2025
Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ինՀարավային Կորեայի կառավարությունն ընտրել է հունիսի 3-ը որպես արտահերթ նախագահական ընտրությունների օր՝ Յուն Սեոկ Յեոլի իմփիչմենթի հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է վարչապետ Հան Դեոկ Սուի գրասենյակը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն իշխանությունից հեռացրեց նախագահ Յուն Սեոկ Յոլին, և ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։ Նախկինում սպասվում էր, որ քվեարկությունը տեղի կունենա 60 օրից՝ […] ...
09:18 08.04.2025
ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Լիվ ՖեիյենինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի […] ...
09:10 08.04.2025
Իսրայելը պետք է «ավելի պատասխանատու» վարի իր արտաքին քաղաքականությունը. ՖիդանԻսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի «ավելի մեծ պատասխանատվությամբ». նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը։ Իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ, նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես՝ օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի և բացասական […] ...