Շիրակի մարզի Հայկավան գյուղում այգիները պաշտպանում են հակակարկտային ցանցերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի Հայկավան գյուղում այգիները պաշտպանում են հակակարկտային ցանցերով

19:59 17.05.2021

 

Հայաստանում կարկտահարությունից պաշտպանվելու երկու տարբերակ է կիրառվում: Ամենատարածվածը հակակարկտային կայաններն են, ավելի քիչ կիրառություն, բայց բարձր արդյունավետություն ունեն հակակարկտային ցանցերը, որոնց ձեռքբերման արժեքն է բարձր: Հակակարկտային ցանցերը կիրառվում են այգիների պաշտպանության համար: Շիրակի մարզի Հայկավան գյուղում 19 տնտեսություն հակակարկտային ցանցերով է այգիները կարկուտից պաշտպանում: Սա հնարավոր է եղել իրականացնել Գերմանիայի կառավարության միջոցներով ու «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Բացի կարտոֆիլից ու ցորենից այստեղ տարբեր մշակաբույսեր են գյուղացիները փորձարկում ու տեղայնացնում: Հայկավանի հողը բարենպաստ է այնպիսի մշակաբույսերի համար, որոնք փոքր հողակտորներից մեծ եկամուտ են ապահովում: Գյուղում 19 ընտանիք ազնվամորու նոր տեսակների այգի է հիմնել:

«Անցած տարի փոքր հողակտորից 470 կգ բերք եմ ստացել: Նոր տեսակի տնկիները և հակակարկտային պաշտպանությունը միասին օգնել են, որ բերքատվությունը բարձր լինի: Երբ կարկուտ է գալիս, լցվում է ցանցերի վրա, միանգամից չի հասնում բույսին ու չի վնասում: Անցած տարի գյուղում կարկուտ եկավ, մոտ 150 կգ կարկուտ էր լցվել ցանցերի վրա, բայց դիմացավ ու այգին էլ պաշտպանեց»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Հայկավան գյուղի բնակիչ Գևորգ Հարությունյանը:

Աշխատանքից լավ արդյունք ստանալու մյուս երաշխիքն էլ այն է եղել, որ այգին կարկտահարությունից չի տուժել: Հակակարկտային ցանցերն են ապահովագրում: Գյուղացիները ձմռանը ցանցերը կոնսերվացրել են, հիմա նորից այգիները ծածկում են, ամրացնում: Հետն էլ բացատրում են, թե ինչպես են ցանցերը կարկուտի ճամփան փակում:

Ցանցերը էլաստիկության հաշվին չեն թողնում, որ կարկուտը հողին հասնի, մոտ 25 տարվա գործարանային երաշխիք ունեն: Ամռանը այգիները արևից ու թռչուններից են պաշտպանում: Իսկ կարկտահարության դեմ արդյունավետությունը մեծ է, քանի որ, ի տարբերություն հակակարկտային կայանների, կոնկրետ տեղանքն է ծածկում:

«Մենք պատկերացում անգամ չենք ունեցել կարկտահարությունից պաշտպանվելու այս տարբերակի մասին: Այս համակարգը բարձրակարգ է, բայց գյուղացու գրպանին հարմար չէ: Մյուս կողմից էլ` ավելի լավ է մեկ անգամ գումար ներդնել ու այգիները ապահովագրել, քան թե վախով ապրել ու սպասել, թե սեզոնին ինչ է լինելու»,- ասել է Հայկավանի գյուղացիական կոոպերատիվի անդամ Արշակ Սերոբյանը:

Հակակարկտային ցանցերի ձեռք բերման արժեքն է բարձր: Դրա համար էլ լայն կիրառություն չունի: Բայց գյուղացիներն են նշում` արդյունքն արդարացնում է ծախսերը: Ազնվամորու տնկիների արանքներում էլ ոչ մի սանտիմետր հող դատարկ չի մնում:

Շուտով Հայկավանում կոլորաբի և ծնեբեկ են ցանելու: Սրանք բարձրարժեք մշակաբույսեր են, որոնք նաև ժողովրդական բժշկության մեջ են տարածված: Իսկ երբ բերքը շատանա, գյուղացիական կոոպերատիվով որոշել են պահեստավորման ու պահածոյացման արտադրամաս հիմնել: Այժմ ծրագրի առաջին փուլն է մեկնարկել, գյուղում կոոպերատիվի գրասենյակ ու հյուրատուն են կառուցում:

   «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

19:26 26.11.2024

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

«Սպարտակի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։ Մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար), հաղորդում է լրագրող Իվան Կարպովը։ Սա կրկնակի բոնուս է, ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

18:51 26.11.2024

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...

BACK_TO_TOP