Նորվեգիան պաշտոնապես հրաժարվել է AstraZeneca պատվաստանյութից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Նորվեգիան պաշտոնապես հրաժարվել է AstraZeneca պատվաստանյութից

14:03 13.05.2021

Նորվեգիան պաշտոնապես հրաժարվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութից վերջինիս հազվագյուտ, սակայն լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով։ The Local լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։ Բացի դրանից՝ երկրի իշխանությունները պահպանում են Johnson & Johnson-ի պատվաստանյութի կասեցումը:

AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը պաշտոնապես դադարեցվել է այն բանից հետո, երբ կառավարության կողմից ստեղծված փորձագիտական հանձնաժողովը որոշում կայացրեց, որ այն պետք է հանվի Նորվեգիայի պատվաստումների ռազմավարությունից:

Նորվեգիան AstraZeneca պատվաստանյութի դեղաչափերը կնվիրաբերի այլ երկրների։

Նորվեգիայի կառավարության ղեկավարը հայտարարել է նաև, որ երկիրը կփոխի պատվաստումների իր ռազմավարությունը, և 18-ից 24 տարեկանների հերթն ավելի շուտ կհասնի։ Նրանց պատվաստանյութ կառաջարկվի այն բանից հետո, երբ 45-ից բարձր տարիքի բոլոր անձինք պատվաստվեն։ 40-ից 44 տարեկաններին պատվաստանյութեր կտրամադրվեն նույն ժամանակահատվածում, ինչ 18-ից 25 տարեկաններին։ 25-ից 39 տարեկանների խմբին վերջինը կառաջարկվի պատվաստանյութ:

Նորվեգիայում զանգվածային պատվաստումների մեկնարկից ի վեր, մինչև մարտի կեսերը կատարվել է AstraZeneca պատվաստանյութի շուրջ 135.000 ներարկում: Արդյունքում, ծանր թրոմբոզի ութ դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ, համեմատաբար երիտասարդ և առողջ մարդկանց մոտ. նրանցից չորսը մահացել են:

Նորվեգիան մարտի 11-ից դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, մինչ մասնագետներն ուսումնասիրում էին դրա կողմնակի ազդեցությունները: Ապրիլի 15-ին Նորվեգիայի առողջապահական գերատեսչությունը խորհուրդ էր տվել հրաժարվել AstraZeneca պատվաստանյութից, սակայն կառավարությունը որոշել էր նախ փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրեր պատվաստանյութի հետ կապված վտանգները։

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս շարունակել պատվաստանյութի օգտագործումը՝ նշելով, որ դրա օգուտները գերազանցում են վտանգները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

14:55 25.11.2024

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

14:48 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...

BACK_TO_TOP