Colonial Pipeline վառելիք մատակարարող ընկերությունը վերսկսել է աշխատանքը հաքերային հարձակումից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Colonial Pipeline վառելիք մատակարարող ընկերությունը վերսկսել է աշխատանքը հաքերային հարձակումից հետո

10:20 13.05.2021

Colonial Pipeline ամերիկյան ընկերությունը վերսկսել է իր աշխատանքը 1 շաբաթ դադարից հետո, հաղորդում է BBC-ն։

Ընկերության խողովակաշարի վրա կիբերհարձակումը տեղի էր ունեցել շորթող վիրուսի միջոցով, ինչն ընկերությանը ստիպել էր դադարեցնել աշխատանքը։ Դա հանգեցրել էր ամբողջ երկրում վառելիքի մատակարարումների խափանումների։

Արդյունքում՝ ԱՄՆ-ի հարավ-արևելքում խուճապային պահանջարկի պատճառով բենզալցակայանների գրեթե կեսը դադարեցրել էր աշխատանքը, վառելիքի գինը բարձրացել էր։ Բենզալցակայանների մոտ մեծ հերթեր էին գոյացել։

Մատակարարումների նորմալ ռեժիմին վերադարձը կտևի մի քանի օր։

8900 կմ երկարություն ունեցող խողովակաշարը սովորաբար օրական 2,5 միլիոն բարել վառելիք է տեղափոխում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:06 25.11.2024

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […] ...

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

16:00 25.11.2024

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

15:52 25.11.2024

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

Եվրամիությունը խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի կառավարման և ֆինանսավորման հարցում, եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Նրա գնահատականներով՝ Վաշինգտոնի հրաժարումը ձևաչափին մասնակցելուց կազդի դաշինքի գործառնական պլանավորման վրա, որն իրականացնում է Միացյալ Նահանգները։ Բացի այդ, պաշտպանական ծախսերի ավելացման պատճառով ԵՄ-ի պետական ​​պարտքը կաճի, իսկ առողջապահության ու կրթության ծախսերը կնվազեն, կարծում […] ...

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

15:46 25.11.2024

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութի ներդրումը բեկումնային կլինի։ Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի հետ։ Սկվորցովան խոսել է դեղամիջոցի վրա աշխատանքի մասին։ Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի անց FMBA քաղցկեղի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել օգտագործման։ «Դա բեկումնային կլինի»,- նշել […] ...

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

15:40 25.11.2024

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար մեքսիկացի Սաուլ Ալվարեսն արձագանքել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի մարտահրավերին։ Մեկ շաբաթ առաջ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին և մարտահրավեր նետել Ալվարեսին: «Երբ ես ավարտում եմ […] ...

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

15:34 25.11.2024

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

Լիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...

BACK_TO_TOP