Ձնահոսքից տուժած Էդգար Նավասարդյանի վիրահատության գումարը դեռ չի հավաքվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ձնահոսքից տուժած Էդգար Նավասարդյանի վիրահատության գումարը դեռ չի հավաքվել

12:52 30.01.2018

Արշավականներն ու զբոսավարները շարունակում են դրամահավաք իրականացնել Էդգար Նավասարդյանի վիրահատության համար: Համացանցի միջոցով Էդգար Նավասարդյանի ընկերները հայտարարել են, որ այսօր՝ ժամը 14.00-ին, հավաքվում են «Երևան» մոլի դիմաց՝ դրամահավաք իրականացնելու նպատակով:

SHANTNEWS-ի հետ զրույցում Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների միության փոխնախագահ Յաշա Սոլոմոնյանը նշեց, որ վիրահատության համար անհրաժեշտ գումարը դեռևս չի հավաքվել: Էդգարի վիրահատության համար մոտ 3000 դոլար գումար է անհրաժեշտ:

SHANTNEWS-ը զրուցել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանի հետ, ով նշել է, որ նմանօրինակ դեպքերում պետպատվերն իրականացվում է համավճարի սկզբունքով, այսինքն՝ գումարի կեսը վճարում է պետությունը, կեսը՝ քաղաքացին: Էդգարն այժմ օրթոպեդիկ կոնստրուկցիաների կարիք ունի, ինչը բավական թանկ հաճույք է, և պետությունը դրա համար ընդհանրապես չի վճարում, իսկ Էդգարին մոտ 1 մլն դրամ արժողությամբ կոնստրուկցիաներ են անհրաժեշտ:

Մեզ հետ զրույցում Յաշա Սոլոմոնյանը նաև նշեց, որ այսօր Էդգար Նավասարդյանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի վիրահատությունը: Թե ինչով է պայմանավորված տեղափոխությունը, նա հստակ չկարողացավ պատասխանել, միայն նշեց, որ երևի հիվանդի ցանկությունն է:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Արա լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զբոսավար Նաիրուհի Սիմոնյանը, իսկ Էդգար Նավասարդյանը ծանր մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում: Ընկերները դրամահավաք են իրականացնում և՛ Էդգարի վիրահատության, և՛ Նաիրուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը

11:30 23.11.2024

Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը

Գլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար: Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և […] ...

ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղում

11:23 23.11.2024

ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղում

Շվեդիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում գրանցվել է մրցավարական կոպիտ սխալ։ ՈՒԵՖԱ-ում խոստովանել են, որ հանդիպումը սպասարկող լեհական մրցավարական անձնակազմը սխալմամբ է չեղարկել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլը: Այս մասին գրում է The Sun-ը։ 3-0 հաշվի ժամանակ VAR-ի սենյակից խաղի գլխավոր մրցավար Պավել Ռաչկովսկուն հորդորել են չեղարկել անգլիական «Նյուքասլի» ֆուտբոլիստի գոլն […] ...

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել  թողնել պաշտոնները

11:16 23.11.2024

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել  է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

11:05 23.11.2024

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

BACK_TO_TOP