ԱՄՆ-ն կավարտի իր պատմության ամենաերկար ռազմական օպերացիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ԱՄՆ-ն կավարտի իր պատմության ամենաերկար ռազմական օպերացիան

18:47 11.05.2021

ԱՄՆ-ն կշարունակի ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Աֆղանստանին ամերիկյան  զորքերի  դուրսբերումից հետո,- հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Der Spiegel-ին:

«Մենք չենք թողնի Աֆղանստանը: Երբ զորքերի դուրսբերումն ավարտվի, մենք նոր էջ կբացենք մեր համագործակցության պատմության մեջ: Աֆղանստանը կլինի ամերիկյան և արտասահմանյան օգնություն ստացող  առաջին պետությունների շարքում: Այդ օգնությունը կներառի աջակցություն աֆղանական անվտանգության ուժերին, հումանիտար օգնություն և օգնություն՝ զարգացման նպատակով»,- ասել է Խալիլզադը:

«Աֆղանական անվտանգության ուժերը ազգային ինստիտուտ են, որ արժանի են աջակցության: Մենք կունենանք ուժեղ դեսպանատուն»,- ասել է ներկայացուցիչը: Նաև նշել է, որ ԱՄՆ-ը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի վերացնի Աֆղանստանում բռնությունը խաղաղ համաձայնագիր ստորագրելու միջոցով: Հակառակ պարագայում իրավիճակը կարող է սրվել,- կարծիք է հատնել Խալիլզադը:

«Մենք կմնանք Աֆղանստանի լավ բարեկամը և պատրաստ ենք աջակցել ցանկացած պարագայում»,- ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: Հիշեցնենք, ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ավարտում է աֆղանական օպերացիան, որը ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև ռազմական օպերացիան էր:

Ամերիկյան զորքերի դուրսբերումը սկսվել էր նախորդ շաբաթ: Այն կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը: 2010-2013 թվականերին ԱՄՆ ավելի քան 150.000 զորք կար Աֆղանստանում: Հիմնական զորամիավորումները  այնտեղից դուրս էին բերվել 2014 թվականին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP