Գիտնականները վտանգավոր են համարում տարածված սննդային գունանյութը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Գիտնականները վտանգավոր են համարում տարածված սննդային գունանյութը

20:15 22.05.2021

E171 անվանումով արհեստական ներկանյութը կամ տիտանի երկօքսիդը այլևս անվտանգ չի համարվում: Lenta պարբերականի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության (EFSA) գիտնականները:

«Հաշվի առնելով առկա բոլոր գիտական հետազոտություններն ու տվյալները՝ խումբը եկել է այն եզրակացության, որ տիտանի երկօքսիդը այլևս չի կարող համարվել անվտանգ՝ որպես սննդային հավելում», – բացատրել է EFSA-ի Սննդային հավելումների և բուրավետիչների փորձագիտական խմբի նախագահ Մաջեդ Յունեսը:

Պրոֆեսորը նշել է, որ գիտնականները չեն բացառում, որ հավելանյութը գենոտոքսիկ է, այսինքն՝ կարող է վնասել ԴՆԹ-ն: Նյութը կարող է կուտակվել բջիջներում և առաջացնել քաղցկեղ: E171 հանրաճանաչ գունանյութն օգտագործվում է սննդի արդյունաբերությունում, դրա շնորհիվ ապրանքները գրավիչ տեսք են ստանում, և դրանց պահպանման ժամկետը երկարաձգվում է: Այն հանդիպում է նաև կոսմետիկայի, ներկերի և դեղամիջոցների մեջ:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ նշվել է՝ ինչպես տարբերել վնասակար հավելանյութերով ելակը: Լավ պտուղը վատից կարելի է տարբերել հոտի և արտաքին տեսքի շնորհիվ։ Բնական ճանապարհով աճեցված ելակն ունի արտահայտված բույր և հագեցած համ, իսկ հոտ չունեցող և միևնույն ժամանակ վառ գույնով ելակը, ամենայն հավանականությամբ, ներկանյութեր է պարունակում: Բացի այդ, մեծ հատապտուղները, հավանաբար, աճեցվել են՝ օգտագործելով հորմոններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

16:29 25.11.2024

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն […] ...

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

16:24 25.11.2024

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄ նախարարը: «Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ […] ...

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:06 25.11.2024

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […] ...

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

16:00 25.11.2024

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...

BACK_TO_TOP