Սուրբ գեղարդը վաղը կդրվի Մայր տաճարում՝ ի տես հավատացյալների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Սուրբ գեղարդը վաղը կդրվի Մայր տաճարում՝ ի տես հավատացյալների

19:53 06.07.2018

Մայր Աթոռի գանձարանում պահվող Սուրբ գեղարդի վաճառքի շուրջ չդադարող խոսակցություններին վերջ տալու համար Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրագրողներին հրավիրել է Մայր տաճար:

Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ տեր Ասողիկը բացեց այն արկղը, որում պահվում է Սուրբ գեղարդը, բացատրություններ տվեց: Քահանան նշեց, որ այն գլխավոր բնօրինակն է, որից մի փշրանք տրվել է Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքին ծննդյան 75-ամյակի առթիվ՝ որպես նվեր:

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ կապ ունի ռուս քաղաքական գործիչը Սուրբ գեղարդի հետ, քահանան հրաժարվեց պատասխանել: Նա նշեց, որ Սուրբ գեղարդն արգելված է Մայր Աթոռից դուրս տանել: Դրա՝ բնօրինակ լինելու մեծագույն ապացույցն այն է, որ դրա վրա կա Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կնիքը:

Սուրբ գեղարդը Հայաստան է բերվել Սուրբ Թադեոս առաքյալի կողմից, այն պահվել է Գեղարդի վանքում, դրա համար էլ վանքը կոչվել է նաև Սուրբ Գեղարդ: Այդ վանքը արշավանքի է ենթարկվել, ուստի կաթողիկոսը հրաման է արձակել մասունքը բերել Մայր Աթոռ, այդ իսկ պատճառով մինչ օրս այն գտնվում է այստեղ:

Սուրբ գեղարդը միայն Մյուռոնօրհնեքի և հատուկ տոնակատարությունների օրերին է ցուցադրվում, որ ուխտավորները մոտենան և օրհնություն ստանան: Տեր Ասողիկի խոսքերով՝ Սուրբ գեղարդը վաղը ի ցույց պիտի դրվի Մայր տաճարում, և հավատացյալները հնարավորություն կունենան մոտիկից տեսնելու:

Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սուրբ գեղարդի շուրջ աղմուկին, ասել էր, որ «ռուսական եկեղեցու առաջնորդի խնդրանքով գեղարդից մի հատված փոխանցվել է ռուս քաղաքապետի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար

23:27 28.04.2025

Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշար

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսի 1-4-ը գեղասահքի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ մասնակցելու «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարին: «Այս մրցաշարը կհամախմբի մեր մարզադպրոցի և աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Սպասում ենք ձեզ, ի դեպ, մուտքն ազատ է»,- նշվում է գրառման մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

23:20 28.04.2025

Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...

Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

23:13 28.04.2025

Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

Խորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...

Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

23:05 28.04.2025

Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

22:53 28.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

BACK_TO_TOP