Գյումրիում բուժհաստատությունների միավորումը մնում է օրակարգում․առաջին փուլի ավարտի ժամկետներն հայտնի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գյումրիում բուժհաստատությունների միավորումը մնում է օրակարգում․առաջին փուլի ավարտի ժամկետներն հայտնի են

20:00 08.05.2021

Կառավարության որոշմամբ Գյումրիում երեք բուժհաստատություններ միավորվում են «Գյումրի» բժշկական կենտրոնին: Խոսքը Գյումրիի ծննդատան, Ուռուցքաբանական դիսպանսերի և Պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է: «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը SHANTNEWS-ին ներկայացրել է , թե ինչ հանգամանքներից ելնելով է միավորման որոշում կայացվել: Մասնավորապես Գյումրիի ծննդատան համար միավորումը մի շարք հարցեր է լուծում՝ սկսած շենքային պայմաններից մինչև սարքավորումային հետազոտությունների մատչելիություն: Արդյունքում, ըստ Արմեն Իսահակյանի Գյումրիի ծննդատանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  ծնունդները մոտ 70-ով ավելացել են:

«Օպտիմալացման արդյունքում բուժհաստատությունների շենքերը պահպանվում են: Իհարկե, ծանրաբեռնված աշխատանք կլինի, բայց նաև շատ հարցեր կարող են լուծվել: Օրինակ՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում լաբորոսկոպը աշխատում է թերբեռնված:Միավորման արդյունքում ծննդատան գինեկոլոգիական ծառայությունները կարող ենք իրականացնել այդ լաբորոսկոպով: Բավական թանկ սարքավորում ,որը ծննդատունը հնարավորություն չուներ ձեռք բերելու:Մենք մտածում ենք բեռնաթափել «Գյումրի» բժշկական կենտրոնը: Օրինակ՝ ակնաբուժական ծառայությունը հնարավոր է տեղափոխվի ծննդատան շենք, որտեղ հնարավորություններ կան,առանձին 8 մուտքեր ունի շենքը: Միավորման արդյունքում կօգտագործվեն «Գյումրի»  ԲԿ-ի ամբողջ սարքավորումները: ԿԿարողանանք անել վիրահատություններ, օրինակ՝ օնկոգինեկոլոգիա, որը մարզում նախկինում չի արվել»,-նշել է Արմեն Իսահակյանը:

Օպտիմալացման արդյունքում «Գյումրի» ԲԿ-ին է միանալու նաև Պաթոլոգաանատոմիական լաբորատորիան, որը, ըստ «Գյումրի» ԲԿ-ի տնօրենի,ևս հետազոտությունների հնարավորություն կստեղծի:

«Դատական բշկությունը չի միանում «Գյումրի» ԲԿ-ին: Դա առանձին կառույց է նույն շենքում:Մեզ միանում է պաթոլոգաանատոմիական լաբորատորիան՝ իր գիտական պոտենցիալով,որը շատ անհրաժեշտ է: Վիրահատությունների ժամանակ երբեմն պետք է լինում, որ շատ արագ որոշվի, թե ինչ հյուսվածք է: Որպես լաբորատորիա շատ կարևոր է»։

«Գյումրի» ԲԿ-ին Գյումրիի ծննդատան, Պաթոլոգոանատոմիական լաբորատորայի և  Ուռուցքաբանական դիսպանսերի միավորման գործընթացն ավարտվելու է հունիսի 1-ին: Բժշկական կենտրոնին է միավորվելու է նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, ինչը պայմանավորված է բուժհաստատության թերբեռնվածությամբ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

19:35 26.11.2024

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Աշխարհի ամենատարեց տղամարդը՝ բրիտանացի Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը, մահացել է 112 տարեկանում, երեքշաբթի հայտնել է Mirror թերթը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Ապրիլին Գինեսի ռեկորդների գիրքը 111-ամյա Թինիսվուդին ճանաչել էր որպես մոլորակի ամենատարեց տղամարդու։ Օգոստոսին ռեկորդակիրը նշել էր իր 112-ամյակը։ Նրա կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիան փոխել է 24 վարչապետի, գրում է Guardian թերթը։ Թինիսվուդը նաև Երկրորդ համաշխարհային […] ...

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

19:26 26.11.2024

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

«Սպարտակի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։ Մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար), հաղորդում է լրագրող Իվան Կարպովը։ Սա կրկնակի բոնուս է, ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP