Ծառայության առաջին իսկ օրը զորակոչիկը զանգում է ծնողներին. առաջին օրերի ծառայության կարգը ներկայացրել է ՊՆ խոսնակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Ծառայության առաջին իսկ օրը զորակոչիկը զանգում է ծնողներին. առաջին օրերի ծառայության կարգը ներկայացրել է ՊՆ խոսնակը

18:09 06.07.2018

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների համաձայն՝ զորակոչի նախապատրաստական և իրագործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձևավորվում են խմբեր: Նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակոչիկներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղորդում զորամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրականացնել համապատասխան աշխատանքներ: Այս կարգն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

1-ին օր

  • բոլոր նորակոչիկների հետ անցկացվում է ծանոթական զրույց, որի արդյունքների վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում նորակոչիկների «Հայրենիքի պաշտպանի» անհատական գրքույկներում,
  • հեռախոսակապ է հաստատվում նորակոչիկների ծնողների հետ և նրանց տեղեկություն տրամադրվում իրենց որդու զինվորական ծառայությունը տվյալ զորամասում անցնելու վերաբերյալ,
  • անցկացվում է նորակոչիկների բուժզննում և արդյունքները գրանցվում համապատասխան մատյաններում և նորակոչիկների բժշկական գրքույկներում,
  • նորակոչիկները ուսուցանվում են համազգեստի և կոշիկների կրման, անկողնի հարդարման կանոններին,
  • նորակոչիկներին ծանոթացնում են զորամասի տարածքին և օրվա կարգացուցակի հետ,
  • զորամասի հրամանատարության կողմից պատրաստվում է նամակ նորակոչիկների ծնողներին, որտեղ նշվում է զորամասի ուղղորդվածությունը, որդիներին այցելությունների կարգը,

2-րդ օր. Ծանոթացնում են՝

  • զորամասի կազմավորման պատմությանը և անցած մարտական ուղու հետ,
  • զինծառայողների ընդհանուր իրավունքներին ու պարտականություններին,
  • զինվորական ծառայության օրենսդրական և ենթաօրենսդրական հիմքերին, ՀՀ ԶՈւ կանոնադրություններին,
  • զինծառայողների անհատական և հասարակական հիգիենայի պահպանման կանոններին,
  • պարենային, իրային և դրամական ապահովման նորմերի հետ,
  • զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոնների հետ:

3-րդ օրվանից նորակոչիկներն անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքներին` մինչև 20 ուսումնական օր տևողությամբ, որի ավարտին տալիս են զինվորական երդում:

Մինչև զինվորական երդում ընդունելն արգելվում է նորակոչիկներին տեսակցելն ու նրանց ազատ արձակում չի տրամադրվում: Զինվորական երդման արարողությունները կազմակերպվում են զինվորական փառքի կամ պատմամշակութային վայրերում` հանդիսավոր կերպով:

Երդման արարողության օրվա և վայրի վերաբերյալ զորամասի հրամանատարությունը նախորոք տեղեկացնում է նորակոչիկներին ու նրանց ծնողներին: Երդման արարողությունից հետո նորակոչիկներին տվյալ կայազորի տարածքում հատկացվում է մինչև 6 ժամ տևողությամբ ազատ արձակում:

Երդման արարողությանը հաջորդում է 5-ամսյա ուսումնական փուլը: Նշված ժամանակահատվածում, համաձայն հաստատված գրաֆիկի, շաբաթ և կիրակի օրերին զինծառայողներին` այդ թվում նորակոչիկներին, կայազորի տարածքում տրվում են ազատ արձակումներ:

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայտարարվում է «Բաց դռների օր», որի ժամանակ ծնողներին հնարավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդիների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդի որակին:

Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ոչ պակաս 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամանատարի կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, տրվում է հիմնական արձակուրդ` 10 օր տևողությամբ:

Բացի այդ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցից արձակուրդ` 5 օրացուցային օր տևողությամբ.

  1. զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով,
  2. ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում:

Հարկ է նշել նաև, որ այս զորակոչից բոլոր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայանում տրվում են «Տեղեկատվական գրքույկներ», որտեղ ներկայացված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման դրույթները, զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները:

https://www.facebook.com/arcrun/posts/1810713145630952

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP