Գյումրիում 3 հեկտար տարածքում կհիմնվի հայ-ռուսական բարեկամության այգի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրիում 3 հեկտար տարածքում կհիմնվի հայ-ռուսական բարեկամության այգի

18:42 06.05.2021

Գյումրիում կանաչապատման աշխատանքներ են ընթանում։ Նոր ծառատեսակներով, թփերով ու ծաղիկներով ձևավորում են ոչ միայն կենտրոնական հատվածներն ու հրապարակները։ Կանաչապատման աշխատանքներում այս տարի կոմունալ ծառայությունը ընդգրկել է գրեթե բոլոր թաղամասերը։ Նախատեսված է նաև կանաչապատ տարածքների ընդլայնում։

Մուշ 2 թաղամասին հարող տարածքը նախկինում Մարմաշեն գյուղի վարելահողերն էին։ Երկրաշարժից հետո քաղաքից դուրս քաղաք կառուցելու ծրագրի համար ընտրվեցին այս հողատարածքները, բայց 2 տարում Գյումրին կառուցելու ծրագիրը մնաց անավարտ, իսկ սևահողերը վերածվեցին շինաղբով ծածկված տարածքների, որոնք այս պահին կառուցապատման համար հետաքրքրություն չեն ներկայացնում։ 30 տարի անօգտագործելի մնացած հողն այժմ մշակվում է, հիմնվելու է հայ-ռուսական բարեկամության այգի:

«Էստեղ նախկինում եղել են ծառեր, հիմա ընդլայնում ենք, շատացնում ենք։ Ընդհանուր 2-3 հեկտար տարածք է, մոտավորապես 600 ծառ ենք հիմա այստեղ ավելացնում»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանը։

Հարթեցումն ու բարեկարգումը միաժամանակ են անում։ Նոր ծառապատ տարածքը ճեմուղիներ է ունենալու։ Նոր հիմնվող այգում դեռ ոռոգման համակարգ չկա, առայժմ ջրում են ջրցան մեքենաներով:

Գյումրիում կանաչապատ տարածքները պակաս են գրեթե 5 անգամ։ Այդ պակասն այս տարի որոշակի ծավալով  լրացվելու է։ Նախատեսված է տնկել 3000-ից ավելի նոր ծառատեսակ, 20 հազար ծաղիկ ու թուփ։

Կենտրոնական փողոցներում  մի քանի օրից կտնկվեն նոր ծաղկածառեր, որոնք հարմարեցված են տեղի բնակլիմայական պայմաններին։ Նոր տնկիներ նորից են բերել ու փորձում են աճեցնել, բայց  հաճախ չի ստացվում։ Կոմունալ ծառայության պատասխանատուին զայրացնում է որոշ մարդկանց պահվածքը, կանաչապատ գոտիներից հանում-տանում եմ  դեռ հողին չհարմարված ծաղկատեսակների  տնկիները․

«Մուշ թաղամասում մենք վարդ տեսակի ծառեր էինք տնկել, նայում ենք՝ արդեն 20-30 հատ հեռացրել են, չկա։ Խնդրել ենք, հայտարարել, որ հարգելի քաղաքացիներ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառ-ծաղիկ, եկեք խնդրեք, կտրամադրենք, քան թե եղածը վերցնեք կամ գողանաք։ Դա ճիշտ չէ, վերջը էս քաղաքի ծառն էլ, ծաղիկն էլ մեր բոլորինն է»։

Հսկողություն սահմանել բոլոր տարածքներում չեն կարող, կենտրոնական հատվածներում ինչ-որ չափով կարգավորել են, այս հարցում օգնում են տեսախցիկները, ինչը թաղամասերում դեռ չի ստացվում։ Մյուս խնդիրն էլ տնկիների կպչողականություն ապահովելն է։ Այն արդյունավետ կարող է լինել միայն կանաչ գոտիներում ոռոգման համակարգ անցկացնելու դեպքում։ Որոշ տարածքներում այդպիսի աշխատանքներ արդեն կատարվել են։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

BACK_TO_TOP