Ռուս գիտնականներն ապացուցել են «հետմահու մեդիտացիայի» գոյությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Ռուս գիտնականներն ապացուցել են «հետմահու մեդիտացիայի» գոյությունը

23:18 09.05.2021

Ռուս գիտնականները ստացել են հետմահու մեդիտացիայի՝ տուկդամի առաջին գիտական հաստատումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մարդու ուղեղի ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Սվյատոսլավ Մեդվեդևին:

Տուկդամը վիճակ է, որում բուդդայական վանականները կարող են մնալ մի քանի օր կամ շաբաթ: Ենթադրվում է, որ մեռնող վանականի մեդիտացիան շարունակում է նրա հետմահու գոյությունը, և նրա մարմինը դառնում է մշտենջենական:

Մեդվեդևի խոսքով՝ գիտնականները սարքերի միջոցով հետազոտել են 104 բուդդայական վանականների, ովքեր կատարել են Դալայ Լամայի կողմից առաջարկված մեդիտացիաներ։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ տուկդամի վիճակում գտնվող վանականի մարմինը հիմնովին տարբերվում է այլ մարմինների վիճակից մահից նույնքան ժամանակահատված հետո։

Ակադեմիկոսը հայտնել է, որ նախագծի վրա աշխատում են երկու լաբորատորիաներ, իսկ երրորդը նախատեսվում է բացել Հնդկաստանի հյուսիսում: Բացի Ռուսաստանից ժամանած մասնագետներից, այնտեղ աշխատում են տիբեթցի վանականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

15:34 25.11.2024

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

Լիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

BACK_TO_TOP