16:00 06.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև հարկային բարեփոխումների ընթացիկ արդյունքներին:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետ իրականացնելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է հստակեցնել ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում հոսպիտալացման կամ մեկուսացման կիրառման դրույթը: Նախատեսվում է նաև ՀՀ մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ: Որոշումը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, տնտեսության որոշ ոլորտների ակտիվացմանը:
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ անձնագիրը», այսուհետև Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: «ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է, այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում: Պետք է ուշադիր լինել և երկրից մեկնելու համար պետք է նայել, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դիտարկում են և փորձում ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին զերծ պահել ավելորդ կատարվող հետազոտություններից և ֆինանսական միջոցներ ծախսելուց:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև այլ փոփոխության մասին, որի համաձայն՝ մինչև 1 տարեկան երեխաների երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է: «Ուսումնասիրություններ անելուց հետո հանգեցինք, որ մինչև 1 տարեկան երեխաներին զերծ պահենք: Եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում ու նրա թեստի արդյունքն էլ բացասական կլինի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշումը 2 կողմ ունի. «Առաջինը՝ ՀՀ-ից մեկնող մեր քաղաքացիների մասին է: Երբ նրանք պատվաստվում են և դրանից հետո են մեկնում, վերադառնալիս արդեն հավելյալ գործողություն անելու անհրաժեշտություն չեն ունենում: Սա կարևոր է: Այսինքն՝ շատ լավ կլինի, եթե մեր քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն, որպեսզի վերադառնալիս արդեն որևէ նախակորոնավիրուսային ռեժիմով մուտք գործեն մեր երկիր:
Երկրորդ կողմը վերաբերում է զբոսաշրջիկներին: Պետք է արձանագրել, որ մեր զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս և այս առումով նույնպես կարևոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են՝ առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր: Այստեղ, իհարկե, պետք է այդ տեղեկատվությունը տարածել և ենթադրվում է, բոլոր երկրներում էլ արդեն կան այդ էլեկտրոնային «կանաչ անձնագրերը», և այս կարգավորումը պետք է վերաբերի նաև նրանց: Ուզում եմ արձանագրել նաև հետևյալը՝ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ ժամանակը և դինամիկան բերում են այն համոզմունքին, որ բավականին լավ են կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը. «Ես հիշում եմ, որ 2020 թվականի մայիսին, հունիսին, օգոստոսին մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ և, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ: Ես բոլոր այդ մարդկանց և մեր բոլոր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տեսնել, թե 2020 թվականից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում:
Մենք նաև ամենաճգնաժամային շրջանում՝ հետպատերազմական շրջանում և այլն, հասկանալի պատճառներով ունեցել ենք օրը ընդհուպ 2000 դեպք, բայց իրավիճակն այդ առումով երբեք դուրս չի եկել վերահսկողությունից: Մենք այսօր ունենք 425 դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայում ենք վերջին 10 օրվա դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ վիճակը կայունանում է: Երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ հիմա նորից հիվանդանոցները հետ են ծավալվում: Ըստ էության կարող եմ ասել, որ մենք այստեղ անհավատալի արագություններ ենք զարգացնում, թե ինչ արագությամբ ենք մենք հիվանդանոցները ծավալում և հետ ծավալում»:
Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է պատվաստվածների թվով, որին ի պատասխան Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեկվա դրությամբ ունենք 7100 պատվաստված: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատվաստման գործընթացն ունի առաջին հերթին առողջապահական նշանակություն, հետո տնտեսական, քանի որ հատկապես զբոսաշրջության առումով հիմա հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում. «Զբոսաշրջային հոսքերն ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա: Ես ուրախ եմ արձանագրել, որ կառավարության անդամների մեծ մասն արդեն պատվաստվել է, ընդ որում՝ պատվաստվել են մեր ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: Հայաստանը պետք է շատ արագ ձևով համալրի «կանաչ երկրների» ցանկը: Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի՝ համոզված եմ, որ տնտեսական տեմպը ոչ միայն կպահպանվի, այլ կարագանա: Այս առումով ես հատկապես հույս ունեմ, որ մեր բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձևով ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Հատկապես հիմա առողջապահության նախարարությունը շրջիկ խմբեր է կազմակերպում, և մեծ ձեռնարկություններ կարող են նախարարության հետ պայմանավորվել, գնան տեղում իրականացնեն պատվաստումը:
Մենք հիմա մտածում ենք նաև, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների, պետական հատուկ տարբերանշաններ թողարկենք մուտքերի մոտ փակցնելու համար, որպեսզի զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմը պատվաստված է և կարող են հանգիստ այդ ռեստորանի կամ հյուրանոցի կամ որևէ այլ օբյեկտի ծառայությունից օգտվել՝ առանց մտավախություն ունենալու կորոնավիրուսով վարակվելու: Իհարկե, մենք այլ խթաններ նույնպես պետք է մտածենք, թե ինչպես շահագրգռենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք պատվաստվեն»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ իրազեկման կարևորությունը. «Սա պետք է լինի առաջիկայում մեր ամենօրյա աշխատանքը՝ նախարարություններում, գերատեսչություններում, ընկերություններում: Սա չափազանց կարևոր առողջապահական, տնտեսական խնդիր է մեր երկիրն աշխարհի քարտեզի վրա ճիշտ դիրքավորելու առումով»:
12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով12:38 27.11.2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, […] ...
12:31 27.11.2024
«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակն ու Լևանդովսկիի 100-րդ գոլը«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆրանսիական «Բրեստի» դեմ տնային խաղում 10-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցն ու մրցաշարում խփեց 100-րդ գոլը։ 36-ամյա Լևանդովսկին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, որը 100 և ավելի գոլ է խփել։ Չեմպիոնների լիգայում լեհ ֆուտբոլիստից շատ գոլ խփել են Կրիշտիանու Ռոնալդուն (140) և Լիոնել […] ...
12:30 27.11.2024
18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկություններն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արենի գյուղի բնակիչ 18-ամյա երիտասարդը Կապի գլուխ կոչվող տարածքում և իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրամիջոց է պահում: Հետագա միջոցառումներով երիտասարդը վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային […] ...
12:25 27.11.2024
Կապահովվեն իրավական հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտումԻրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել […] ...
12:18 27.11.2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայությանՀաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ «Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։ Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ...
12:12 27.11.2024
«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼՉեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Ռոտերդամի «Ֆեյենորդը» հերոսական դիմադրություն է ցույց տվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում։ «Մանչեսթեր Սիթին» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի ու գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի գոլի շնորհիվ առջևում էր 3-0 հաշվով, սակայն հյուրերը 75-89-րդ րոպեների ընթացքում հետ են բերել կորցրածը և փրկել հանդիպումը։ Անգլիական ակումբը 8 միավորով 15-րդն է, «Ֆեյենորդը» […] ...