Աշխատանքային օրենսգրքի երկու փոփոխություններ այսօր կքննարկվեն Աժ հանձնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Աշխատանքային օրենսգրքի երկու փոփոխություններ այսօր կքննարկվեն Աժ հանձնաժողովում

07:51 30.01.2018

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 30-ին, կքննարկի երկու օրենքների նախագծեր, որոնք երկուսն էլ ներկայացվել են խորհրդարանական ընդդիմության կողմից, երկուսն էլ վերաբերում են Աշխատանքային օրենսգրքին, և երկուսն էլ արժանացել են կառավարության բացասական արձագանքին:

Նախագծերից մեկը ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում և այն լրացնել հետևյալ դրույթով՝

«Անկախ գործատուի սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից՝ աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատվելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատելու նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական  պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող  զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»:

Օրինագծի հեղինակների համոզմամբ՝ նման տարբերակված մոտեցումն արդարացված է, քանի որ զոհված կամ հաշմված զինծառայողի   ընտանիքի  անդամի աշխատանքը կորցնելու  հետևանքով   ընտանիքը կարող է  հայտնվել  սոցիալական  ծանր պայմաներում: 

Նման առաջարկ արվել է նաև պաշտպանության նախարարության կողմից, և գործադիրը մշակում է նույն օրենքի առավել համապարփակ լուծումներ առաջարկող տարբերակը, այդ պատճառով էլ նախագիծը համարել է ոչ նպատակահարմար՝ առաջարկելով հեղինակներին որպես համահեղինակներ միանալ իրենց ներկայացրած նախագծին կամ հետաձգել նախագծի քննարկումը:

Աշխատանքային օրենսգրքին վերաբերող երկրորդ նախագիծը ներկայացրել է «Ելք» խմբակցությունը: Նախագծի հեղինակներն առաջարկում են նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից մեկին տալ արտոնություն, որպեսզի նա աշխատանքը ավարտի սովորականից մեկ ժամ շուտ՝ Ժամը 17-ին, երեխային մանկապարտեզից վերցնելու համար, քանի որ նախադպրոցական հաստատությունները աշխատում են մինչև ժամը 18.00-ն:  

Գործադիրը, սակայն, օրենքում նման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի տեսնում և համարում է, որ աշխատանքային այդ փոխհարաբերությունները կարող են կարգավորել գործատուն և աշխատողը փոխհամաձայնության գալու սկզբունքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP