ՌԴ դատարանն ընդունել է Նավալնիի հայցը Պեսկովի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC

ՌԴ դատարանն ընդունել է Նավալնիի հայցը Պեսկովի դեմ

22:06 05.05.2021

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանն ընդունել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` ԱՄՆ ԿՀՎ-ի մասին խոսքերը հերքելու պահանջով: Այդ մասին РИА Новости-ին ասել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան:

Ինչպես նշել է դատարանի մամուլի քարտուղարը, վեճի առարկա են դարձել Պեսկովի խոսքերը Նավալնիի մասին.  «Հաշվի առնելով, որ ԿՀՎ մասնագետները աշխատում են հիվանդի հետ, այն ամենը, ինչ նա ասում է, այն է, ինչ այս կազմակերպությունը թելադրում է» և «ավելի լավ, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի  մեզ հետ ոչ թե նրա միջոցով, այլ անմիջապես իր ռուս գործընկերների հետ»:

Հայցադիմումում Նավալնին խնդրում է այս բառերը ճանաչել որպես իրականությանը չհամապատասխանող և իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վարկաբեկող: Նա նաև պնդում է հերքում հրապարակել նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է տեսանյութում երևացող անձը

10:42 28.11.2024

Որոնվում է տեսանյութում երևացող անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետ

10:33 28.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետ

Վիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նախարար Ավանեսյանը […] ...

Լիբանանը ՄԱԿ-ի օգնություն կստանա Իսրայելի հետ զինադադարից հետո

10:24 28.11.2024

Լիբանանը ՄԱԿ-ի օգնություն կստանա Իսրայելի հետ զինադադարից հետո

ՄԱԿ-ի կառույցներն ու գործակալությունները կշարունակեն հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբանանին Իսրայելի հետ հրադադարից հետո։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Լիբանանի կառավարությանը և գործընկերներին: Զինադադարի առաջին օրը ՄԱԿ ՓԳՀ-ի 11 բեռնատարներ Բաալբեկի ավելի քան 3000 բնակիչներին մատակարարեցին առաջին անհրաժեշտության պարագաներ, ներառյալ վերմակներ, ներքնակներ, ձմեռային բաճկոններ, սավաններ»,- նշվում է […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ին

10:15 28.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․6 դրամ։   ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասին

10:00 28.11.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասին

ՄԱԿ-ը պատրաստ է խրախուսել ցանկացած քայլ, որը կնպաստի Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունը անկլավում զինադադարի հասնելու փորձի մասին։ Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը միջնորդների հետ՝ ի դեմս Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի, […] ...

Նիդեռլանդները միացել է հեռահար հրթիռների արտադրության ֆրանսիական նախաձեռնությանը

09:49 28.11.2024

Նիդեռլանդները միացել է հեռահար հրթիռների արտադրության ֆրանսիական նախաձեռնությանը

Նիդեռլանդները որոշել է միանալ ֆրանսիական նախաձեռնությանը, որը մշակում է հեռահար հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարարության ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը։ «Եվրոպական երկրները հեռահար հրթիռների կարիք ունեն»,-նշել է նա: Ֆրանսիական ELSA (European Long-Range Strike Approach) նախաձեռնության շրջանակներում եվրոպական երկրները ցանկանում են մշակել ցամաքային թեւավոր հրթիռներ՝ 1 հազարից 2 հազար կմ թռիչքի հեռահարությամբ։ Ծրագրին մասնակցում են […] ...

BACK_TO_TOP