COVID-ի դեմ արդյունավետ պայքարի համար Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկային հատկացվել է թվային ռենտգեն սարք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

COVID-ի դեմ արդյունավետ պայքարի համար Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկային հատկացվել է թվային ռենտգեն սարք

19:59 04.05.2021

Առողջապահության նախարարությունը Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկային հատկացրել է նոր շարժական թվային ռենտգեն սարք, որը մասնագետներին առավել ճշգրիտ ախտորոշումներ կատարելու հնարավորություն կտա։ Մինչ այս բուժհաստատությունը օգտագործում էր 1965 թվականի արտադրության ռենտգեն սարք, որի շահագործման արդյունավետությունը վաղուց սպառվել էր։

«Սա նոր սարք է, թվային սարք է, որն անմիջապես նկարելուց հետո նկարը գցում է համակարգչի մոնիտորի վրա, և մենք տեսնում ենք անհամեմատ բարձր որակով լուսապատկերը»,- նշում է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի բժիշկ-ռենտգենոլոգ Ռուզաննա Աբգարյանը։

Նոր, բազմաֆունկցիոնալ ռենտգեն ապարատը միակ նորագույն սարքն է, որ այս տասնամյակների ընթացքում հատկացվեց թիվ 2 պոլիկլինիկային։ Այն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում առաջնային բուժօղակին ուղղված աջակցություն է։

Նորագույն սարքավորումներով համալրելու անհրաժեշտություն բոլոր բուժհաստատություններն ունեն, այն կօգնի ստեղծել սպասարկման համար բավարար պայմաններ։ Իսկ թիվ 2 պոլիկլինիկայի դեպքում, միայն բուժսարքավորումների խնդիրը չէ, որ առաջնային է։ Բուժհաստատության շենքը, որը 1936 թվականի տիպային կառույց է, վթարային է և հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն ունի։

«Հատակը փայտից է, տարիներ առաջ փլուզվել էր, մենք նորից էդ հատվածը վերանորոգեցինք, բայց ամբողջությամբ շենքը վերանորոգելը մեծ գումարների հետ է կապված, դա խնդիր է, որը մեր ուժերով հնարավոր չէ լուծել»,- ասում է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն Սիրանույշ Ղուկասյանը։

Շենքային պայմանները նաև թույլ չեն տալիս բուժհաստատությանը հոգալ կամ կարգավորել մնացած խնդիրները, օրինակ՝ ձեռք բերել նոր գույք ու սարքավորումներ։ Հին ու վթարային շենքում դրանք տեղակայելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ։ 27 հազարից ավելի գրանցված քաղաքացիներ օգտվում են  առաջնային բուժօգնության ծառայություններից։

«Սա հին կառույց է, և պետք է իրականում գնահատենք՝ նույն շենքի պահպանելն է ավելի նպատակահարմար, թե նորը կառուցելը, որովհետև երկու հարկի վրա պոլիկլինիկա ունենալը մի քիչ խնդրահարույց է, պետք է գնահատենք հնարավորություններն ու պայմանները»,- նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Գրեթե նույն շենքային վատ  պայմաններն ունի նաև Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկան, որը Կումայրի արգելոցի պատմական կառույցների ցանկում է։ Երկու շենքերի դեպքում էլ վերանորոգումները տարբերակ չեն պրոբլեմների ամբողջական լուծման համար։ Տիպային  հին շենքերում նման ենթակառուցվածքներով շահագործումը նպատակահարմար չէ։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

BACK_TO_TOP